Հետաքրքիր փաստեր գայլերի մասին

Գայլերի մարմնի երկարությունը 105–160 սմ է, քաշը՝ 32–50 կգ: Ապրում են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Բնակվում են տափաստաններում, անապատներում, անտառներում: Տափաստանային և անապատային գայլերն ապրում են գետնափոր բներում, անտառայինները՝ որջերում, լեռնայինները՝ քարանձավներում: Գայլը հիմնականում մոխրագույն է, ձմռանը՝ գրեթե սպիտակ, անտառայինը մուգ գույնի է: Սնվում են վայրի և ընտանի կենդանիներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով:
Հայաստանում գայլը տարածված է բոլոր մարզերում:
Գայլը շատ զգուշավոր է: Երբեմն ամենափորձառու որսորդն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր: Սպառնացող վտանգն զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել: Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն սկսում են միս ուտել: Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն:
Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով: Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին: Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է: Ձմռանը գայլերը հեշտությամբ թաքնվում են մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը: Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ: Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում:
Գայլերը ապրում են 15–20 տարի :
Գայլերը շատ լավ լսողություն ունեն, նրանք կարող են լսել ձայներ 10 կմ-ի վրա։Նաև շատ լավ հոտառություն ունեն ու լավ լողորդներ են։ Նրանք շատ հավատարիմ են իրենց ոհմակին, բայց կարող են նաև միայնակ ապրել։ Գայելրը շատ ավելի խելացի են, քան շաները, նրանց ուղեղը ավելի մեծ է շների ուղեղից։

Իմ ձեռքբերումները

Ես Արսենն եմ, փոխադրվում եմ երրորդ դասարան։ Այս տարի ես ունեցա շատ նոր ձեռքբերումներ, բայց իմ ամենամեծ ձեռքբերումը հեծանիվ վարելն է։ Ես շատ երկար ժամանակ էի ուզում հեծանիվ վարել սովորել ու վերջապես այս տարի ստացվեց։ Հետո

սովորեցի անգլերեն ու ռուսերեն գրել ու կարդալ։  Երբ սկսվեց կորոնավիրուսը, մենք սովորեցինք դասերը անել օնլայն Թիմս ծրագրի միջոցով։ Սովորել եմ նաև աշխատել Powerpoint ծրագրով։

Ես այս տարի կարդացի իմ առաջին մեծ գիքը, դա «Էմիլը Լյոնենբերգայից» գիրքն էր, ինձ շատ դուր եկավ այդ գիրքը ու պատրաստվում եմ էլի գրքեր կարդալ ամռան ընթացքում։

Իմ ամենահավես ճանապարհորդությունը այս տարվա ընթացքում «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարան ալցելելն էր իմ դասարանի հետ։ Ինձ այնտեղ շատ դուր եկավ, ես շատ նոր բան իմացա, նստեցի փշոտ աթոռի վրա և իմ ձեռքի մեջ կրակ վառեցին։

Նաև սովորեցի խաղալ «Մոնոպոլիա» խաղը, այն ինձ շատ է դուր գալիս ու ես կարողանում եմ հաղթել բոլորին։