Ագահի վերջը

Ագահի վերջը                                                                      __________________                                       

Կար-չկար մի թագավոր: Նա երեք աղջիկ ուներ: Մեծ աղջիկները շատ գեղեցիկ էին, հաջողակ և սիրված հոր կողմից: Իսկ փոքրը՝ չէր փայլում գեղեցկությամբ և գործերում էլ նրա բախտը չէր բերում: Հայրը նրան ուշադրություն չէր դարձնում : Աղջիկն իրեն շատ միայնակ էր զգում: Եվ ահա մի անգամ աղջկան ուղարկեցին ջուր բերելու: Գնաց — գնաց և տեսավ մի գետակ: Որոշեց մի փոքր ջուր խմել: Հենց խմեց , իսկույն դարձավ գեղացիկ աղջիկ: Նա արագ գնաց տուն և ասաց.
-Տեսեք թե ես ի՞նչ գեղեցիկ եմ:
Քույրերը հարցրեցին թե այդ ինչպե՞ս եղավ: Եվ փոքրիկ քույրը ամեն բան պատմեց այնպես, ինչպես եղել էր: Նախանձ ու ագահ քույրերը արագ վազեցին դեպի գետը, երբ հասան ագահի պես սկսեցին խմել այդ ջրիցր, որ ավելի գեղեցկանան: Խմելուց հետո իրենցից գոհ վերադարձան տուն և երբ մտան ներս, հայրը շատ զարմացավ, որովհետև իր գեղեցկուհի աղջիկները վերածվել էին տգեղ վհուկների: Ահա դա էլ եղավ նրանց ագահության համար մեծ պատիժի:

  Continue reading »

Ղոզն ու ագռավը

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ                                                                                            Աթաբեկ Խնկոյան

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

Continue reading »

Homework

I have got a book. It is green.

You have got a pen. It is red.

He has got a pencil. It is yellow.

She has got a note-book. It is blue.

We have got pens.

They have got a book. It is black.

I have got a bag. It is purple.

You have got a dog. It is white.

He has got a cat. It is gray.

She has got a sister. Her name is Vika.

Մայրենի

Մկների ժողովը                                                 Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
– Լսե’ք, մկնե’ր ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի…
Սովն է չոքել դռանը,
Ա~խ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը…
Ա~յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է’, զանգը ո՞վ կախ անի.

-Ալո, դո’ւ:
– Ալո՞ն տանի:
– Բալո, դո’ւ:
– Բալո՞ն կախե:
– Չալո, դո’ւ:
– Չալոն կա’ղ է:
– Մստո, դո’ւ:
– Մստոն կարճ է:
– Փոստո, դո’ւ:
– Էդ էլ խի՞ղճ է:
– Համբո, դո’ւ:
– Ես տկար եմ
– Չամբո, դո’ւ:
– Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
– Բստոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
– Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան,-
Ճստաց Բստոն ճստճստան:
– Լռի, հանդուգն,
Կոտորվե’ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խոսվում է օրորալուց, շորորալուց, տազ անելուց:
_Որ ինչքան էլ օրորա

Որ ինչքան էլ շորորա

Ստից սատկի տազ անի

Գալն իմանանք գազաին։

Տրված վանկերի զույգերը գտիր և ստացիր բառեր:

գա, սա, օ, պա, ար, կա, կեն, ա, մո, աղ,

դա, զար, ջիկ, սակ, չու, պիկ, պա, յու, խիր, ձան, նի, լոր, կի,

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­գազար, սալոր, պապիկ, արձան, կապիկ, կենդանի, օդաչու, մոխիր, աղջիկ ______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

Տրված բառերը դարձրու հոգնակի:

տուն, շուն, մարդ, աղջիկ, քար, դուռ, մատ, երեխա, կենդանի, գնդակ

տներ, շներ, մարդիկ, աղջիկներ, քարեր, դդռներ, մատներ, երեխաներ, կենդանիներ, գնդակներ։

_____________________________________________________________________________________

 

Հարցերի պատասխանելով կազմիր նախադասություն:

Ինչպիսի՞                                     Ի՞նչը                                    Ի՞նչ է անում
Սպիտակ                                            շունը                                        հաց է ուտում։

Ո՞վ                                        Ի՞նչ է անում                            Որտե՞ղ
Տղան                                                   հեծանիվ է վարում                այգում։

Ինչերը՞                                Ի՞նչ են անում                         Որտե՞ղ
Արջերը                                               քնում եմ                                    անտառում։

Ովքե՞ր                                   Ի՞նչ են անում                          Որտե՞ղ
Հայերը                                կռվում են                                Արցախում։

Փորձիր հակիրճ պատմել առակը:

Մկները ժողով են անում և որոշում ենկատվի վզից կախեն զանգակ, բայց ոչ մեկ չի համաձայնվում կախել։

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Կատվին նամակ գրիր և զգուշացրու թե մկներն  ի՞նչ են որոշել անել:

Սիրելի կատու, ես քեզ ուզում եմ ասեմ, որ մկները որոշել են քո վզից զանգակ կախեն։

______________________________________________________________________________________

 

 

 

 

 

 

 

 

 

Մաթեմատիկա

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

4 x 0 + 4 : 4 + 4 x 1 + 4 x 4 =21

5: 5 + 5 x 5 + 5 x 1 + 0 x 5 =31

24: 4 + 36 : 4 + 12 : 4 + 40 : 4 =28

  1. Լրացրու՛ պակասող թիվը։

4 օր 5 ժամ  =  101 ժամ

3 շաբաթ 5 օր  =  26 օր

2 տարի 6 ամիս =  30 ամիս

4 ժամ 15 րոպե=  255   րոպե

3 րոպե 15 վայրկյան = 195 վայրկյան

  • ժամ 15 ր =135  րոպե
  1. Հաշվի՛ր:

457+478=935           654+176=830

741-148=593           681-149=532

  1. Լուծի՛ր խնդիրները:

Գնացքը 5 վագոն ունի։ 4 վագոններից յուրաքանչյուրում 40 ուղևոր կա։ Քանի՞ ուղևոր կա  5-րդ վագոնում, եթե ամբողջ գնացքում կա 210 ուղևոր։

Լուծում 4×40=160, 210-160=50

Պատ.՝ 50 ուղևոր

  1. Դահուկորդը մեկ ժամում 40 կմ է անցնում։ Նա 3 ժամում քանի՞ կմ կանցնի։

Լուծում 40×3=120

Պատ.՝120կմ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայր Բոնամիի հեքիաթը /Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ/

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր: Ահա այդ հեքիաթը.                                                                                  Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:

Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

— Հասկացա՜, — բացականչում է նրանցից մեկը: — Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

— Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ, — հարցնում է նա:

— Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

— Ի՜նչ եք ասում, — պատասխանում է մարդը: — Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

About me

Hello! My name is Arsen. I am eight. I am a schoolboy. I am from Yerevan. I have got a small family: a mother, father, sister and my. This is my mother. Her name is Bella. This is my father. His name is Mikayel. This is my sister. Her name is Vika. I like to ride a bike, ride a skateboard, and go to school. I have got  many friends, Grigor, Vahagn.Vahan, Erik. I have got a pet.It is a dog. Its name is Jessy. It is black and white. It is very funny.