Մաթեմատիկա

423.Կատարի’ր բաժանումը և արդյունքը ստուգիր բազմապատկւմով։

ա)3384:8=423, 423×8=3384

5440:17=320, 320×17=5440

424.Բազմապատկումով ստուգի’ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը։

ա)10212:23=444(ճիշտ է)

28490:70=407(սխալ է)

425.գտի’ր անհայտ բաղադրիչը։

ա)9688:7=1384

3700=14800:4

 

Յ-ի ուղղագրությունը։

Լրացրեք բաց թողած տառերը։
Հեքիաթ, ակացյա, Սոֆյա (աղջկա անուն),բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսյա, Ասյա (աղջկա անուն), խավյար, կղզյակ, կրյա, միլիարդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումյա, քիմյա, օվկյանոս, անցյալ,միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք),քամելիոն, հայելի, նայել:

Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հաիելի, երեխայի, Սերգեյից, դղիակ, գնայի, բամիա, կրիա, վերարկույով, կարկաչիուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), ղոփիուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլիա, անասնաբուիժ, ափսեյից, արքային:

Մաթեմատիկա

403․Կատարի՛ր գումարը և արդյունքը ստուգի՛ր հանումով։

ա)3245+125=3370, 3370-125=3245

բ)3526+514=4040, 4040-514=3526

404.Կատարի՛ր հանումը և արդյունքը ստուգի՛ր գումարումով։

ա)6153-523=5630, 5630+523=6153,

բ)2453-216=2237, 2237+216=2453

405․Կատարի՛ր բազմապետկումը և արդյունքը ստուգի՛ր բաժանումով։

ա)1560*6=9360, 9360/6=1560

բ)4200*50=210000, 210000/50=4200

406․Կատարի՛ր բաժանումը և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով։

21500 / 50 = 430, 430 * 50 = 21500

12420 / 30 = 414, 414*30=12420

408. Կատարիր բազմապատկումը և արդյունքը ստուգիր գումարումով։

756*3=2238 , 756+756+756= 2238

2*819=1638, 819+819=1638

2*448=896, 448+448=896

312*3=936, 312+312+312=936

409․Գտի՛ր անհայտ բաղադրիչը։ Պատասխանը ստուգիր հաշվիչով։

ա)25808/8=3226

18=2160/38880

բ)1736/24304=14

1220=6100/5

410. Գտիր անհայտ բաղադրիչը։

24*66=1584

21420=306*70

55*30 =1650

2640=80*33

414.

Լուծում՝

2880/12=240 դր

20*240=4800 դր

Պատ՝ 4800 դրամ։

 

Ավետիք Իսահակյան Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
  2. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: փախչում, երբ, պատշգամբը, ակնթարթի։
  3. Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).

ա/զուլալ —ջինջ
բ/լուռ —լռակյաց
գ/ակնդետ —անթարթ
դ/ընտանի —

4.Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ —ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին  —դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ —համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել  —մեկին պաժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

5. Տեքստից դու՛րս գրիր չորս բարդ բառ: Հիշեցում՝ Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…

6.Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր
բ/մալինա —ազնվամորի
գ/կենգուրու —ագեվազ
դ/ստարտ-սկիզբ

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:, Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
8.Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

Նա խորունկ եր, ուներ սև աչքեր որոնք թաքնվում էին երկար ու նուրբ թարթիչների տակ։

9.Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Նա կարող է կարոտել իր տունը։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Որովհետև նա չեր մոռացել իր հայրենիքը։

12.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

13.Տեքստից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:

«Գունավոր» ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Continue reading »

Մաթեմատիկա

384.Հետևելով Անիի օրինակին՝ գտի՛ր անհայտ բաժանարարը։

ա)45։9=5

540։60=90

780։12=65

389․

Լուծում՝7×15=105, 105+5=110

Պատ․՝110

392.

Լուծում՝82+25=107, 107×2=214, 214+82=296

Պատ․՝296

396.

Լուծում՝4000-600=3400, 3400-750=2750, 2750-420=2230, 2230-1250=1980, 1980-1250=730, 730-600=130, 4000-3600=400,

Պատ․՝ամենաշատը 2-հատ հաշվիչ, 1-հատ մկրատ, 1-հատ կարգին, 2-հատ դրամապանակ, ամենաքիչը 1-հատ գրիչ

և-ի ուղղագրությունը

Բարև, արևային, Եվրոպական, հոգեվիճակ, թևավոր, ոսկեվարս, գինեվաճառ, երևույթ, հնդեվրոպական, Երևան, ալևոր, գերեվարել, սերկևիլ, դափնեվարդ, բաևագիր, ագևազ, այցեվճար, տարեվերջ, կարևոր, թեթևություն, դափնեվարդ, եղրևանի, գինեվաճառ, ոսկեվաճառ, ուղեվճար, հետևորդ, հետևանք, ունևոր, ուղևոր, օթևան, հոգեվիճակ

Русский язык

Запомни окончания существительных, отвечающих на вопросы кого? чего? Нет кого?
(она) нет девочки, нет сестры
(он) нет дяди, нет папы,
(он) стула, музея.
Нет чего? (она) ручки, машины;
 
Выполнить задание:
Ответь на вопрос, употребляя данные существительные: пенал-На столе неты пенала, книга-На столе нет книги, учебник-На столе нету учебника, девочка-На улеце нет дебочки, карандаш-На столе нету карандаша, телефон-На столе нет телефона.
 Образец: Чего нет на столе? — На столе нет ручки.