Հ․Հ․ մարզերը և մարզկենտրոնները

Լոռու մարզ-մարզկենտրոնը Վանաձոր
Տավուշի մարզ-մարզկենտրոնը Իջևան
Շիրակի մարզ-մարզկենտրոնը գյումրի
Արագածոտնի մարզ-մարզկենտրոնը Աշտարակ
Գեղարքունիքի մարզ-մարզկենտրոն Գավառ
Կոտայքի մարզ-մարզկենտրոն Հրազդան
Վայոց ձորի մարզ-մարկենտրոնը Եղեգնաձոր
Սյունիքի մարզ-մարզկենտրոնը Կապան
Արարատի մարզ-մարզկենտրոնը Արտաշատ
Արմավիրի մարզ-մարզկենտրոն Արմավիր

Ինչպես պահպանել և փրկել մեր մոլորակը

Մեր Երկիր մոլորակը մեր բոլորի տունն է և մենք պետք է հոգ տանենք և պահպանենք մեր տունը։ Ես առանձնացրել եմ ամենակարևոր կետերը, որոնք պետք են պահպանել բոլորը Երկիրը պահպանելու և չվնասելու համար։

  • Խնայել ջուրը

Աշխարհի ջրակին ռեսուրսները անսպառ չեն, կան շատ երկրներ, որոնք խմելու ջուր չունեն, չեն կարողանում ոռոգել իրենց այգիները, իսկ ավելի զարգացած երկրներում երբեմն ջուրը օգտագործումմ են չմտածված և անխնա, դրանով իսկ անիմաստ սպառում են աշխարհի ջրային ռեսուրսները։ Եթե ամեն մեկս խնայողաբար օգտագօրծել ջյուրը, մագուր ջրի պաշարները ավեի երկար կծառայեն մարդկանց։

  • Տեսակավորել և վերամշակել աղբը

Աղբի վերամշակումը շատ կարևոր է երկիրը մագուր և անվնաս պահելու համար։ Չվերամշակված աղբըկուտակվելով վնասում է բնությանը։ Նախքան վերամշակելը կարևոր է աղբը տեսակավորել։ Այսինքն առանձին արկղերի մեջ հավագել ապակին, թուղթը, և սննդային մնացորդները։ դա թույլ կտա ավելի արդյունավետ վերամշակել աղբը։

  • Չօգտագործել պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ

Պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկը հայտնվելով բնության մեջ, չեն քայքայվում և աղտոտում են հողը, օվկիանոսը, օդը։ Բնության մեջ հայտնված պլաստիկը վնասում է կենդանական աշխարհին։ Պոլիէթիլենային տոպրակների փոխարեն կարելի օգտագործել կտորից կամ թղթից տոպրակներ, որոնք չեն վնասում բնությանը։

  • Հնարավորինս քիչ օգտվել մեքենաներից

Մեքենաները վարելու ընթացքում արտանետում են վնասական գազեր՝ CO2, որը ներթափանցում է մթնոլորտ և թունավորում այն։ Դրանից բարձրանում է ամբողջ Երկիր մոլորակի ջերմաստիճանը, ինչը հանգեցնում է եղանակային փոփոխությունների։ Հալչում են օվկիանոսների սառույցները և ընդհանուր օվկիանոսի մակարդակը բարձրանում է, եթե մարդիկ ոչինչ չձեռնարկեն, շատ ցամաքները կանցնեն ջրի տակ ապագայում։ Դրա համար պետք է մտածված օգտագործել մեքենանաները կամ օգտագործել էլեկտրական շարժիչով մեքենաներ։

  • Քիչ օգտագործել էլեկտրաէներգիա

Էլեկտրաէներգիա ստանալու համար բնություն է արտանետվում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, եթե մարդիկ քիչ օգտագործեն էլեկտրաէներգիա կամ օգտվեն արևային էներգիայից, կխնայեն բնությունը։

  • Ծառեր տնկել

Ծառեր տնկելը օգնում է մարդկանց ստանալ ավելի շատ մաքուր օդ, պետք չէ կտրել ծառերը, անտառները, դա քչացնում է մեր օդը։

  • Քիչ օգտագործել քիմիական նյութեր

Քիմիական նյութերը աղտոտում են հողը, որից մենք ստանում ենք սնունդ և օդը, որը մենք շնչում ենք, դրանով էլ վնասում է մեր առողջությունը և շրջակա միջավայրը։ Հատկապես վնասակար են մարկոցները, որոնք արտանետում են մեծ քանակությամբ թունավոր նյութեր, դրանք պետք է առանձին հավաքել  և վերամշակել։

Հող

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:
Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը’ կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հոդի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարոդ ծլել: Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ’ եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փխրուն են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հոդի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, փշրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը’ մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Առաջադրանք

  1. Որ հողերն են կոչվում բերրի և ինչու: Բերրի կոչվում են այն հողերը, որոնց մեջ պարունակում է հումուսը։
  2. Որն է հողի ամենակարևոր առանձնահատկությունը: Հողի հատկությունը այն է, որ նա կարող է լինել տարբեր գույների, լինել փխրուն և նրա մեջ կարելի է աճացնել բույսեր։
  3. Ինչ է հումուսը: Հումուսը դա մեռած կենդանիների կամ բույսերի մնացորդներնեն։
  4. Ինչպես պետք է մշակել հողը: Հող մշակելու համար պետք է ճիշտ շամանակին մանրացնել կոշտերը, վարել, փխրացնել, փշրել և այլն։
  5. Որ հողերն են ամենից շատ հումուս պարունակում: Ինչքան մուգ է հողը այնքան շատ հումուս է նա պարունակում։