Սնկեր

Սնկերը ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն են: Զուգակցում են ինչպես բույսերի՝ անշարժություն, գագաթնային աճ, բջջապատի առկայություն, այնպես էլ կենդանիների՝ տարասուն նյութափոխանակություն,  խիտինի առկայություն, միզանյութի առաջացում և այլ հատկանիշներ:
Տարբերում են սնկերի 3 բաժին՝ իսկական սնկեր, օոմիցետներ և լորձնասնկեր, իսկական սնկերի 5 դաս՝ խիտրիդիոմիցետներ, էնտոմիցետներ, ասկոմիցետներ, բազիդիոմիցետներ և անկատար սնկեր:
Հայտնի է սնկերի ավելի քան 100 հզ. տեսակ` տարածված առավելապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ՀՀ-ում` մոտ 4200 տեսակ: Ըստ վեգետատիվ մարմնի կառուցվածքի՝ տարբերում են ստորակարգ (մերկ պլազմային զանգվածի` ռիզոմիցելիումի ոչ բջջային կառուցվածք ունեցող սնկամարմնի ձևով) և բարձրակարգ (բջջային միցելիում) սնկեր:
Տարբերում են վայրի սնկերի 3 խումբ՝ խողովակավոր (սպիտակ սունկ, կեչասունկ, կաղամախասունկ, յուղասունկ, մամռասունկ), թիթեղավոր (շեկլիկ, աղվեսասունկ, խոնավասունկ, կոճղասունկ, շամպինյոն, ալիքասունկ, կաթնասունկ, ցլասունկ), պարկավոր (մորխ, ոլորքագլուխ, գետնասունկ): 
Կենսագործունեության ընթացքում սնկամարմինն ընդունակ է ձևափոխվելով առաջացնել տարբեր գործառույթներ (փոխադրող, անբարենպաստ պայմաններում գոյատևմանը նպաստող) կատարող գոյացություններ (քլամիդոսպորներ, միցելիումային ձգաններ, ռիզոմորֆներ, սկլերոցիումներ):
Սնկերը բազմանում են վեգետատիվ, անսեռ և սեռական ճանապարհով: Վեգետատիվ բազմացումը կատարվում է սնկամարմնի կտորների կամ սնկամարմնից առաջացած գոյացությունների առանձին բջիջների՝ սպորների, և բողբոջման (օրինակ՝ խմորասնկերի) միջոցով: Անսեռ բազմացումը տեղի է ունենում սնկամարմնի առանձնացած հատուկ ճյուղերի (սպորանգիակիրների և կոնիդիակիրների) վրա՝ անսեռ ճանապարհով առաջացող սպորներով: Սեռական բազմացումն իրականանում է արական ու իգական սեռական բջիջների միաձուլման շնորհիվ առաջացող սպորների միջոցով և տարբեր կարգաբանական խմբերում տեղի է ունենում տարբեր եղանակներով: 
Սնկերն օդակյաց են, աճման լավագույն ջերմաստիճանը 20–25օC է: Սնկերը տարածված են հողում, ջրավազաններում, բուսական ու կենդանական ծագում ունեցող մնացորդների, սննդամթերքի, արդյունաբերական հումքի և արտադրանքի վրա: 
Ըստ բնական միջավայրի ու բնակեցման հիմնանյութի՝ տարբերում են սնկերի հետևյալ էկոլոգիական խմբերը՝ հողային (մասնակցում են օրգանական մնացորդների քայքայման, հումուսի առաջացման շարժընթացներին), ջրային, օդային, ֆիտոպաթոգեն, գիշատիչ, արդյունաբերական ապրանքները փչացնող, կենդանիների և մարդու զանազան հիվանդություններ (գոնջ, խուզող որքին, տարբեր սնկախտեր) հարուցողներ և այլն: 

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

երկաթ, քար, կավ, ալյումին, արույր, ապակի։

2․ Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

ոսկի

3․ Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

պինդ-ոսկի, առծաթ երկաթ, ալյուր, փայտ, ապակի

հեղուկ-նավթ, ջուր

գազային-գոլորշի, թթվածին

Բանանի օգտակար հատկությունները

Իմ սիրած միրգը բանանն է և ես ձեզ կպատմեմ բանանի օգտակար հատկությունների մասին։

Բանանը շատ համեղ միրգ է, որը կարող է հիանալի փոխարինող միջոց լինել վնասակար քաղցրավենիքին։ Սակայն քչերին է հայտնի, որ իրականում այս միրգը կարող է շատ ավելի առողջարար լինել, քանի որ օժտված է մի շարք օգտակար հատկություններով։

Բանանը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, ուստի շատ կարևոր է օրգանիզմի համար։ Այն պարունակում է ածխաջրեր, մանրաթելեր, սպիտակուց, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, վիտամին C, ֆոլաթթու, բետա-կարոտին և ալֆա-կարոտին։ Այս բոլոր սննդարար նյութերը նպաստում են օրգանիզմի տարբեր գործառույթների, այդ թվում՝ նյութափոխանակության, շնչառության, մարսողության, ոսկորների զարգացման ու բջիջների վերականգնման պահպանմանը։

Բանանը նաև շատ լավ էներգիայի աղբյուր է, դրա համար մարզիկները հաճախ են բանան օգտագործում։ Այս միրգը հարուստ է մեծ քանակությամբ կալիումով, ուստի շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար։ Բանան ուտելիս բարձրանում է նաև մեր տրամադրությունը։ Այս միրգը օգնում է նաև մեզ հեշտ մարսել ուտելիքը, քանի որ մեծ քանակությամբ մանրաթելեր է պարունակում։

Այնպես որ շատ կերեք բանան։

լճի մասին

Լիճ, երկրի մակերևույթի ջրով լցված գոգավորություն, որը կապված չէ օվկիանոսի կամ ծովի հետ։ Լճերի համապարփակ հետազոտություններով զբաղվում է լիմնոլոգիան կամ լճաբանական ֆակուլտետը։ ։ Լճերը երկրի մակերևույթի վրա զբաղեցնում են գումարային 12.8 միլիոն քառ. կմ կամ ցամաքի 1.8 տոկոսը։ Խոշոր լճերին հաճախ անվանում են ծովացամաքային բարեխառն լճաբամբակային ճաճանչափայլատակում։ (օր.՝ Կասպից ծով կամ լիճ, Արալյան ծով կամ լիճ, Մեռյալ ծով կամ լիճ)։

Երկրագնդի ամենամեծ լիճը Կասպից ծովն է (մակերեսը՝ 371․000 կմ²), իսկ ամենախորը՝ Բայկալը (առավելագույն խորությունը 1620 մ է)։

«Գունավոր» ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ: