Տիգրան Մեծ

Տիգրան Մեծը եղել է հայոց թագավոր: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝  Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Տիգրանը Հայաստան է վերադարձել մ․թ․ա․ 95 թվականին և դարձել հայոց թագավոր, թագավորել է մինչև մ․թ․ա․ 55 թվականը։ Տիգրան Մեծի գահակալության ժամանակ Հայաստանի տարածքը շատ մեծանում է, նա գրավում է նոր տարածքներ և Հայաստանը դառնում է “ծովից ծով”, այսինքն Կասպից ծովից մինչև Սև ծով։ Այդքան մեծ տարածք Հայաստանը էլ երբեք չի ունենում։ Հայաստանը դառնում է աշխարհի հզոր պետություններից մեկը։ Բացի դրանից Տիգրանը շատ խելացի և ուժեղ ղակավար էր, նա ռազմականորեն լավ պատրաստել էր հայոց զորքը և կարողանում էր հաղթել բոլոր պատերազմներում։ Տիգրան Մեծի խելացիության շնորհիվ Հայաստանը կարողանում է շահավետ պայմանագրեր կնքել իր թշնամիների հետ և չունենալ կորուստներ։ Տիգրան Մեծը ունեցել է շատ տիտղոսներ, նրան կոչել են “արքայից արքա”,մեզ են հասել նաև նրա պատկերով բազմաթիվ մետաղադրամներ, նրա մասին գրել են շատ պատմիչներ և գրողներ։ Տիգրան Մեծը համարվում է հայերի ամենակարևոր թագավորներից մեկը։

 

Աշխարհի յոթ ամենագեղեցիկ կառույցները

Աշխարհում շատ կան գեղեցիկ կառույցներ, բայց այսօր ես կներկայացնեմ աշխարհի այն յոթ կառույցները, որոնք իմ կարծիքով ամենագեղեցիկն էին և կպատմեմ նրանց ստեղծման պատմությունը։

  1. Սագրադա Ֆամիլիա տաճարը Բարսելոնայում

Այս տաճարը գտնվում է Բարսելոնա քաղաքում, Իսպանիա։ Տաճարի ճարտարապետն է եղել Անտոնիո Գաուդին։ Չնայած նրան, որ եկեղեցին դեռ գտնվում է կառուցման վիճակում, բայց արդեն հիացնում է իր տեսքով։ Տաճարի կառուցումը սկսվել է դեռ հարյուր տարի առաջ և դեռ ավարտիկ չի հասել։

2. Ոսկե տաճար.Ամրիթսար.Հնդկաստան

Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում,Պակիստանի հետ սահմանամերձ Փենջաբ նահանգում,կա գյուղաքաղաք՝ Ամրիթսար:Քաղաքը հիմնադրվել է 1577թ-ին,սուրբ լճի՝Ամրիթսարայի ափին:Լճի կենտրոնում, վեր է խոյանում Ոսկե տաճարը։ Ոսկե տաճարը իր անունը պատահական չի ստացել.գլխավոր՝կենտրոնական գմբեթը կիսաոսկե թիթեղով է պատված:Տաճարը ցամաքի հետ կապված է նեղ արահետով,որը խորհրդանշում է ճանապարն,որն անցնում է հոգին,երկրային մարմինը լքելուց հետո:Պատերը զարդարված են զարդաքանդակներով և թանկարժեք քարերով:

3. Վատ Ռոնգ Խուն տաճար, Թայլանդ

Վատ Ռոնգ Խուն տաճարը, որը հայտնի է Սպիտակ տաճար անվամբ, գտնվում է Թաիլանդի Չիանգրայ քաղաքից ոչ հեռու: Տաճարի հեղինակը նկարից Չալերմչայու Կոսիտպիպաթն է, ով Թաիլանդի ամենահայտնի նկարիչներից է։ Վերջինս որոշել է կառուցել տաճարը սպիտակ գույնով, որպեսզի ցույց տա Բուդդայի ամբողջ մաքրությունը։ Տաճարի շրջակայքը անչափ գեղեցիկ է։ Այստեղ կա այգի՝ փոքրիկ լճակով, շատրվաններով, քանդակներ, որոնք նունպես սպիտակ են և համահունչ են տաճարին։

4. Մեծ մզկիթ Ջեննե, Մալի

Մալիի Ջեննե քաղաքի մզկիթը աշխարհում ամենամեծ շինությունն է, որը կառուցվել է արևի տակ չորացած տիղմից: Այս «ավազե ամրոց»-ը կառուցվել է 1906-1907 թվականներին: Աշտարակների սրածայր գագաթները պսակված են պտղաբերությունը խորհրդանշող ջայլամի ձվերով: Նիգեր գետի հեղեղման շրջանում Ջեննեն վերածվում է կղզու, իսկ նրա ներքևի մասը հայտնվում է ջրում: Երաշտի շրջանում պատերն արագորեն չորանում են, շինությունը փրկելով փլուզումից։

5. Փրկչի արյան տաճարը, Սանկտ Պետերբուրգ

Փառքի Փրկչի եկեղեցու անունը կամ արյան վերաբերյալ Քրիստոսի Համբարձման տաճարը, ընտրվել է 1881 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հիշատակին: Ահաբեկիչ-նարոդովոլցեմ II- ի փորձի արդյունքում: Գրինեւիչին սպանվեց կայսր Ալեքսանդր II- ի կողմից: Քաղաքի Դումայի հանդիպման ժամանակ որոշվեց գումար հավաքել ողջ պետությունից եւ կառուցել եկեղեցի-հուշարձան:

Սանկտ Պետերբուրգում Փրկչի Եկեղեցու կառուցումը կատարվել է 24 տարի 1883-ից մինչեւ 1907 թվականը:

6. Թեք տունը, Լեհաստան

Այս շինությունը իրոք ոչ մի հարթ պատ և ուղիղ անկյուն չունի:Այնպիսի տպավորություն է, որ այն արևի ջերմությունից մի քիչ հալվել է, այն նման է հեքիաթային խրճիթի: Թեք տունը կառուցվել է 2004 թ.-ին: Այս շինությունում գործում են սրճարաններ, առևտրի սրահներ, ակումբներ:Մթության մեջ այն ավելի գեղեցիկ և հեքիաթային է:

7. Լոտոսի շենք, Չինաստան

Գեղեցիկ շենքն իր անունն ու ձևը վերցրել է լոտոսի ծաղիկից: