Տիգրան Մեծը եղել է հայոց թագավոր: Մ. թ. ա. 113–112 թթ-ի հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Տիգրանը Հայաստան է վերադարձել մ․թ․ա․ 95 թվականին և դարձել հայոց թագավոր, թագավորել է մինչև մ․թ․ա․ 55 թվականը։ Տիգրան Մեծի գահակալության ժամանակ Հայաստանի տարածքը շատ մեծանում է, նա գրավում է նոր տարածքներ և Հայաստանը դառնում է “ծովից ծով”, այսինքն Կասպից ծովից մինչև Սև ծով։ Այդքան մեծ տարածք Հայաստանը էլ երբեք չի ունենում։ Հայաստանը դառնում է աշխարհի հզոր պետություններից մեկը։ Բացի դրանից Տիգրանը շատ խելացի և ուժեղ ղակավար էր, նա ռազմականորեն լավ պատրաստել էր հայոց զորքը և կարողանում էր հաղթել բոլոր պատերազմներում։ Տիգրան Մեծի խելացիության շնորհիվ Հայաստանը կարողանում է շահավետ պայմանագրեր կնքել իր թշնամիների հետ և չունենալ կորուստներ։ Տիգրան Մեծը ունեցել է շատ տիտղոսներ, նրան կոչել են “արքայից արքա”,մեզ են հասել նաև նրա պատկերով բազմաթիվ մետաղադրամներ, նրա մասին գրել են շատ պատմիչներ և գրողներ։ Տիգրան Մեծը համարվում է հայերի ամենակարևոր թագավորներից մեկը։