Համեմատենք 0,532 և 0,54 տասնորդական կոտորակները: Հավասարեցնենք տասնորդական թվանշանների քանակը:
0,54 թվին աջից ավելացնենք զրո: 0,532 և 0,540 տասնորդական կոտորակները, որոնցում ստորակետից հետո կան հավասար քանակով թվանշաններ:
Տասնորդական կոտորակները գրենք սովորական կոտորակների տեսքով:
0,532=532/1000 0,540=540/1000
Կոտորակների հայտարարները հավասար են:
Նույն հայտարարներով երկու սովորական կոտորակներից մեծ է ավելի մեծ համարիչ ունեցող կոտորակը:
Քանի որ 532<540, ապա 532/1000<540/1000, և ուրեմն՝ 0,532<0,540 կամ՝ 0,532<0,54
Երկու տասնորդական կոտորակները համեմատելու համար պետք է սկզբում, կոտորակներից մեկին աջից զրոներ կցագրելով, հավասարեցնել նրանց տասնորդական թվանշանների քանակները, ապա անտեսելով ստորակետները, համեմատել ստացված բնական թվերը:
Տասնորդական կոտորակները կարելի է համեմատել նաև կոտորակների դիրքային կարգերի թվանշանները համեմատելու միջոցով:
15,73 և 4,889 կոտորակներում բավական է համեմատել նրանց ամբողջ մասերը: Քանի որ, 15>4, ապա 15,73>4,889: Կոտորակային մասերը դեր չխաղացին:
531,437 և 531,537 կոտորակների ամբողջ մասերը հավասար են: Այդ դեպքում պետք է համեմատել դրանց կոտորակային մասերը՝ 531,437<531,537
1) Տարբեր ամբողջ մասերով երկու դրական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի ամբողջ մասն ավելի մեծ է:
2) Հավասար ամբողջ մասերով երկու դրական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի կոտորակային մասն ավելի մեծ է:
Ռացիոնալ թվերի համեմատման կանոններից բխում է, որ՝
1) երկու բացասական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է:
2) Ցանկացած դրական տասնորդական կոտորակ ավելի մեծ է ցանկացած բացասական տասնորդական կոտորակից:
Առաջադրանքներ․
1)Համեմատե՛ք կոտորակները․
ա)3,853 > 2,64
բ)72,93 < 73,851
գ)15,899 > 14,9
դ)0,382 < 0,45
ե)78832,91 > 78732,91
զ)663,0001 < 663,0002
2)Իրար հաջորդող ո՞ր երկու բնական թվերի միջև է գտնվում կոտորակը․
ա)3,2
3 և 4-ի միջև
բ)8,93
8 և 9-ի միջև
գ)75,32
75 և 76-ի միջև
դ)29,66
29 և 30-ի միջև
ե)5689,1
5689 և 5690-ի միջև
զ)3284,9
3284 և 3285-ի միջև
3)Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի․
ա)7,21 > 7,2
բ)99,2 > 98,9
գ)55,3 < 56,4
դ)3,285 > 3,185
4)Կոտորակները դասավորե՛ք աճման կարգով․
60,325; 11,2; 28,43; 60,32; 11,56; 3291,83; 5,6
5,6-11,2-11,56-28,43-60,32-60,325-3291,83
5)Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի աջ տեղադրված․
ա)6,37-ը, թե՞ 6,375-ը
բ)0,893-ը, թե՞ 0,8-ը
գ)293,4-ը, թե՞ 294,3-ը
դ)783,5-ը, թե՞ 783,6-ը
ե)-31,72-ը, թե՞ 18,6-ը
զ)-11,25-ը, թե՞ -11,257-ը
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Համեմատե՛ք կոտորակները․
ա)-6,73 > -6,81
բ)-0,432 > -1,431
գ)-11,2 < -11,21
դ)-3,756 < -3,706
ե)-0,38 > -1,001
զ) -5,555 < -4,999
2)Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի․
ա)2,547 > 2,537
բ)5,568 > 4,568
գ)10,85 < 10,95
դ)885,629 < 885,613
3)Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական կոտորակների միջև․
ա)5,68 6 6,7
բ)2,001 3 3,5
գ)7,2 8 8,2
դ)1,5 2և3 3,5
ե)2,833 3և4 4,11
զ)7,1 8և9և10 10,2
4)Կոտորակները դասավորե՛ք նվազման կարգով․
10,3; 8,94; -0,5; -3,27; 41,01; 5,69; -3,2
41,01-10,3-8,94-5,69- -0,5- -3,2- -3,27