Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Բջջի կառուցվածքը

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
մածուցիկ անգույն զանգված է,
լցնում է բջջի ամբողջ խոռոչը,իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
պարունակում է բջջի ժառանգական նյութը,
նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝
ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ։

Հյուսվածքներ

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական
Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:

Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերիՀիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը:

Հիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը: Հիմնական հյուսվածքում կարող են պաշարվել տարբեր սննդանյութեր, դա հատկապես լավ է երևում գազարի և բազուկի դեպքում:
Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:

Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բջիջը։
    Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
  2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
    Բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
  3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
    Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
  4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Բջջաթաղանթը սահմանազատում է բջջին շրջակայից,
    տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
    ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
  5. Ի՞նչ է հյուսվածքը։
    Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:
  6. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։
    Բուսական հյուսվածքները լինում են գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող, մեխանիկական։
  7. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
    Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
  8. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
    Մեխանիկական հյուսվածքը

Գործնական քերակնություն, 29.04-03.05.2024

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:

Գոռգոռալ, դռդռալ, մռմռալ, հռհռալ, կռկռալ, ճռճռալ:
Մի տղա կար, որը գնաց մի գործարան։ Այն տեղ նա լսեց ոնց եմ հռհռում աշխատողները։ Այն տեղ ամեն ինչ դռդռում և ճռճռում եր։ Հետո երբ նե քայլում եր նրա ոտքը սղաց և նա ընկավ։ Տղան սկսեց գոռգռալ քանի որ նրա ոտքը մռմռում եր։ Երբ նա գնում եր տուն նա լսում եր ագռավները կռկռոցը։ Տղան հասավ տուն, իր մայրիկը կպցրեց իր ոտքին սանտավիկ և տղաի ոտքի ցավը անցավ։

2. Տրված հոմանիշներով կազմի՛ր նախադասություն:

ա) Կանաչ, զմրուխտե:
Ես սիրում եմ կանաչ գույնը, որովհետև այդ գույնը նման է իմ մայրիկի զմրուխտե մատանիին։

բ) Բաժակ, գավաթ:
Իմ տատիկը միշտ խառնում է բաժակը գավաթի հետ։

գ) Ձյունաթույր, ճերմակ, սպիտակ:
Ձմռանը ամեն ինչ սպիտակ և ճերմակ է, կարծես ձյունաթույն լինի։

3. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ-գեշ
հաճելի-տշաճ
մարդկային-անմարդկային
գիտուն-անխելք
դուրեկան-անդուր
ուշադիր-անուշադիր
արժանի-չարժանի
թևավոր-անթև
ախորժելի-անախորժակ
գունեղ-անգույն
բնական-անբնակ
խելոք-չարաճճի
կարևոր-անկարևոր
լուրջ-անլուրջ
անամպ-ապտղաբեր հող
տեղյակ-անտեղյակ
լուսավոր-անլույս
գերակշռել-թերագնահատել
խոսուն-անխոս

4. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի անցյալն է: Եվ նարկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է: Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի պատճառով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու հեռավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:

5. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկին նկատեց, որ կողքի ուղևորը վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին մխիթարել:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը անիմաստ է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

6. Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ-վախենալ
պայման կապել-այմանավորվել
քիթը կախել-նեղանալ
բերանը բաց մնալ-զարմանալ
իրեն պատեպատ տալ-ջղայնանալ-

Բնագիտության տարվա հաշվետվություն

Մայիս
Սննդառություն և մարսողություն.Շնչառություն
Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։
Ապրիլ

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։
Լույսի բեկումը, ոսպնյակներ
Մարտ
Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:
Էլեկտրական հոսանք,Կայծակ
Փետրվար
Ամփոփիչ աշխատանք
Մարմինների էլեկտրականացում
Ջերմային էներգիայի աղբյուրները
Ջերմային երևույթների բազմազանությունը
Հունվար
Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան
Նոյեմբեր
Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ
Առանձգականության ուժ , ուժի չափումը
Հոկտեմբեր
Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր։

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:
    Հայոց տերությանը միացվել էին Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան։
  2. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:
    Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:
  3. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:
    Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:
  4. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:
    Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն:
  5. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:
    Ք. ա. 72 թ.
  6. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:
    Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Классная работа

  1. В каќом год́у был́а нап́исана ́эта кн́ига? (пр́ошлый) – В прошлом году.
  2. О каќом соб́ытии напис́али газ́еты? (в́ажное) О важном.
  3. На каќих поезд́ах м́ожно до́ехать до кр́епости? (пригор́одные) На пригородных.
  4. На каќих инструм́ентах он игр́ает? (духов́ые) На духовых.
  5. На каќом конц́ерте вы б́ыли? (дж́азовый) На джазобом.
  6. На каќой пл́ощади сто́ит п́амятник? (центр́альная) .
  7. В каќих стр́анах ты поб́ывал? (европ́ейские) В европейских.
  8. О каќих журн́алах идёт речь? (на́учные) О научных.
    ЗАДАНИЕ 35. Раскройте скобки.
  9. Он́а родил́ась в (м́аленький город́ок) – в маленьком городке.
  10. Он живёт в (больш́ая кварт́ира) болшой квартире.
  11. Б́ыло так х́олодно, что ещё с утр́а он мечт́ал о (гор́ячий суп) горячом супе.
  12. Род́ители запрещ́ают д́етям пл́авать в (хол́одная реќа) холодной реке.
  13. Л́юди с д́авних времён мечт́али о (косм́ический кор́абль) космичоском корабле,
    чт́обы долет́еть до н́овых план́ет.
  14. Кр́итики мн́ого сп́орили о (посл́едняя кн́ига) последней книге изв́естного писа́теля.
  15. Ќомната был́а пл́охо видн́а в (сл́абый веч́ерний свет) слабым вечерним свете.
  16. Д́ети игр́али на (м́ягкий ковёр) мягком ковре.
  17. Маш́ина останов́илась на (сос́едняя ́улица) соседной улице.