Հայոց լեզու

1.Կետերը փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղևճար, ուղևոր:

2. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին,աստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»:

4. Լրացնել բառերի բաց թողնված տառերը և բացատրել այդ բառերի իմաստները (օգտվի՛ր բառարանից)

Ավտոմեքենան, հազիվհազ հաղթահարելով խորդուբորդ ճանապարհի արգելքները, հևիհև բարձրանում էր ՝ հետևում թողնելով երփներանգ մարգագետինները, ցորենի դեղնազօծ արտերը, ալպյան զմրուխտյա արոտավայրերը։ Հորդառատ անձրև էր տեղում՝ թրջելով մեքենայի ապակիները պղտոր, անթափանց կաթիլներով։ Թվում էր՝ շարժիչը չի դիմանա, և մեքենան, սայթաքելով լպրծուն ցեխաջրերի մեջ, կգահավիժի ուղղաբերձ ժայռերի վրայով և ջարդուխուրդ կլինի անդնդախոր կիրճում։ Մերթընդմերթ որոտում էր ամպրոպը, և կայծակի օձագալար մտրակները ճեղքում էին ականակիր խավարը։ Ապա ամեն ինչ դարձյալ հանդարտվում էր, և լսվում էր տեղատարափ անձրևի միալար խշշոցը։ Նստած թափքում՝ Անանիան օրորվում էր անորոշ ու անըմբռնելի տագնապի մեջ։ Կցկտուր  խառնիճաղանճ մտքերը որդի պես կրծում էին սիրտը։ Վերջապես հեռվում աղոտ լույսեր նշմարվեցին։ Անանիայի սիրտը թրթռաց։ Նա անբարբառ մի աղոթք մրմնջաց և փակեց աչքերը։ Մեքենան արագացրեց ընթացքը և դուրս գալով զիգզագաձև ճանապարհից՝ մտավ գյուղ։

5. Գտի՛ր տրված բառերին իմաստով մոտ (հոմանիշ)և հակառակ (հականիշ) մեկական բառ, քո գտած բառերով կազմիր նախադասություններ

Հնազանդ-լսող, անհնազանդ
Իմ եղբայրը բոլորկն լսում է։
Ես ունեմ շատ անհնազանդ ընկեր։
գունատ-դժգույն, գույնավոր
Հին կինոները դժգույն էին։
Սենյակի նկարը գույնավոր է։
հարգել-պաշտել, չհարգել
Ես շատ եմ պաշտում բարի մարդկանց։
Աշոտը չի հարգում իր ընկորջը։
գովել-գովաբանել, հայհոյել
Երբ եմ օգնում եմ մայրիկիս, նա ինչ գովաբանում է։
Երբ մեկ թիմը հաղթում է մյուս թմինմ, պարտվող թիմը հայհոյում է նրանց։
բարկանալ-զայրանալ, ուրախանալ
Երբեմն ես զայրանում եմ ընկերիս վրա։
Երբ ես չեմ ունենում տնային առաջադրանք ես ուրախանում եմ։
ողորկ-հարթ, անհարթ
Երբ մայրիկս հարթուկեց շակիկս, այն դարձավ հարթ։
Մեր խողանոցի հատակը անհարթ է։
կարծր-ամուր, փափուկ
Երկաթը շատ ամուր նյութ է։
Իսկ բամբակը փափուկ է։
գեղանի-գեղեցիկ, տգեղ
Իմ քույրիկը շատ գեղեցիկ է։
Այս խաղալիքը տգեղ է։
6. Բառերում մգացրու ձայնավոր հնչյունները:

Իլիկ, կարագ, վարդ, պատուհան, գիրք, սեղան, աթոռ:

7.    Տրված բառերի մեջ նշի՛ր հնչյունափոխությունը:

Բքախեղդ,(բուք) , գթասիրտ,(գութ)  տնական, (տուն) գրասեր, (գիր) ծաղկեփունջ, (ծաղիկ) գնդակ, (գունդ) ջրամբար (ջուր):

———————————————————————————————————————————————————————————————————————

Տանը՝

  1. Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն—ով գրվում:

     ԱԱմբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     ԲԱնբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
Բ խմբի բառերի Ան ժղտման նշան է

2. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են  խոչընդոտողներն ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

Խոչընդոտող մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյանի տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

3. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):

Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ: