ԱՏՈՄԻ ԶԱՆԳՎԱԾ: ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ

Հարաբերական ատոմային զանգվածը (Ar) ցույց է տալիս, թե ցանկացած տարրի մեկ ատոմի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը՝ ածխածնի
ատոմի զանգվածի 1/12 մասը (1,66 • 10-27 կգ)։

Ցանկացած տարրի (X) հարաբերական ատոմային զանգվածը որոշվում է հետևյալ բանաձևով.

Օրինակ՝ թթվածին տարրի մեկ ատոմի իրական զանգվածը m0=2,656 • 10-23 գ
(2,656 • 10-26 կգ) է, հետևաբար՝

Այսինքն՝ թթվածնի մեկ ատոմի զանգվածը 16 անգամ մեծ է զանգվածի
ատոմային միավորից։ Ինչպես բոլոր հարաբերական մեծությունները, տարրի հարաբերական
ատոմային զանգվածը (Ar) չափողականություն (չափման միավոր) չունի։
Ածխածին-12 իզոտոպի զանգվածի մասը 60
Բոլոր տարրերի Ar-ը (կոտորակային թվերով) ներկայացված է քիմիական տարրերի պարբերական համակարգում (ՊՀ)։ Թե ինչու են դրանքարտահայտված կոտորակային թվերով, կիմանաք քիմիայի հետագա դասընթացից։
Տարրերի հարաբերական ատոմային զանգվածների արժեքներն օգտագործում են ամբողջ թվի ճշտությամբ՝ բացառությամբ քլորի։
Օրինակ՝ Ar
(О)=15,9994»16, Ar
(Mg)=24,305»24, Ar
(Cl)=35,453»35,5:
Իմանալով տարրի Ar-ը՝ կարող ենք հաշվել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը, լուծել տարբեր հաշվարկային խնդիրներ և այլն։
Օրինակ՝ որոշենք ազոտ տարրի ատոմի իրական զանգվածը, եթե հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-ը, հավասար է 14-ի.m0(N) = Ar(N) • 1,66 10-27 կգ
m0(N) =14 • 1,66 10-27 = 2,33 10-26 կգ կամ 2,33 10-23 գ:

Ատոմի զանգված, իրական զանգված, հարաբերականատոմային զանգված՝ Ar, զանգվածի ատոմային միավոր, ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասը։

Հարցեր և առաջադրանքներ․

1․Ո՞ր տարրի ատոմի զանգվածն է ամենափոքրը։

Ջրածնի

2․Ի՞նչ է ցույց տալիս տարրի հարաբերական ատոմային զանգվածը։

Հարաբերական ատոմային զանգվածըցույց է տալիս ցանկացած տարրի մեկ ատոմի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը՝ ածխածնի
ատոմի զանգվածի 1/12 մասը։

3․Գրի՛ր ա) մագնեզիում, բ) քլոր, գ) կալցիում, դ) պղինձ տարրերի քիմիական նշանները: Հաշվի՛ր այդ տարրերի մեկ ատոմի իրական զանգվածները (գ), եթե հարաբերական ատոմային զանգվածները հավասար են՝ ա) 24, բ) 35.5, գ) 40, դ) 64:
Պատասխանը ներկայացրո՛ւ աղյուսակի տեսքով, որտեղ կլինի նաև պատասխանը հաստատող հաշվարկը:

ա)մագնեզիում-Mg

բ)քլոր-Cl

գ)կալցիում-Ca

դ)պղինձ-Cu

m0(Mg)=Ar(Mg).1,66.10-²⁷=24.1,66.10-²⁷կգ=3,984.10-²⁶կգ=3,984.10-²³գ

m0(Cl)=Ar(Cl).1,66.10-²⁷=35,5.1,66.10-²⁷կգ=5,893.10-²⁶կգ=5,893.10-²³գ

m0(Ca)=Ar(Ca).1,66.10-²⁷=40.1,66.10-²⁷կգ=6,64․10-²⁶կգ=6,64․10-²³գ

m0(Cu)=Ar(Cu).1,66.10-²⁷=64.1,66.10-²⁷կգ=10,624.10-²⁶կգ=10,624.10-²³գ

Միանդամի և բազմանդամի արտադրյալը

1)Բացե՛ք փակագծերը և բերե՛ք կատարյալ տեսքի.

ա) x(2x − 1) =2x²-x

բ) 2x(3x + 1) =6x²+2x

գ) 7(2x + 1) =14x+7

դ) 5(x + 3z + y2) =5x+15z+5y²

զ) a(a + b) =a²+ab

2)Արտադրյալը գրե՛ք կատարյալ բազմանդամի տեսքով.

ա) 4x( y 2 − 1)=4xy²-4x

բ) a2 (−2b + 4a2)=-2a²b+4a4

գ) −2ax(3x − 5a)=-6ax²+10a²x

դ) x y2( x2y − x + 2y)=x³y³-x2y2+2xy3

3)Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից.

ա) 3a+ 3b=3(a+b)

բ) 2x-2y =2(x-y)

գ) 5a+10 =5(a+2)

դ) 14-7y =7(2-y)

ե) 12x+6y =6(2x+y)

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Արտադրյալը գրե՛ք կատարյալ բազմանդամի տեսքով.

ա) ax(x + 5) =ax2+5ax

բ) x2(5 − x + y) =5x2-x³+x2y

գ) a2(a + b + 1) =a³+a2b+a2

դ) 3a( x2 − 5x) =3ax2-15ax

ե) (2x3 − 7x) ⋅ 2a2 =4a2x³-14a²x

2)Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից.

ա) 4-4a =4(1-a)

բ) ab-bc =b(a-c)

գ)3a-9b =3(a-3b)

դ)5x+5 =5(x+1)

ե)18+36x =18(1+2x)

զ)12abx+15a =3a(4bx+5)