Սիրել Բաց աչքերով։ Խորխե Բուկայ

Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:

Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի կավե մեծ կուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝ հետները տանելով անգին հեղուկը:

Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:

Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝ վնասի չափը նվազեցնելու համար:

Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը:

Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:
— Է՛յ…է՜յ:
— Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:
— Ես եմ:
Ձայնը գալիս էր ճաքած կուժից:
— Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:
— Ինձ թվոմ է՝ եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:
— Ի՞նչ ես ուզում:
-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից:
— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:

Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:
-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
— Քաղաք,-պատասխանեց անոթը:
— Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:
— Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
— Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝ ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝ չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր տերը:
— Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝ ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:

Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը:

Առաջադրանքներ

1. Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

Եթե ջրավաճառը  նոր կուժ գներ, նա գումար կծախսեր և չէր տնկի ծաղիկներ, որոնք ծաղկացրեցին իր ճանապարհը։

2․ Ընտրե՛ք այն պատասխանը, որը համապատասխանում է ստեղծագործության ասելիքին։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։
Մարդը շնորհակալ էր կուժին, որովհետև․

  • կուժը թեկուզև ճաքել էր, բայց իրեն փող էր բերում
  • կուժը իրեն գեղեցկություն և ուրախություն էր պարգևում

  • ինքը գումար չուներ նոր կուժ առնելու, և ճաքած կուժը շարունակում էր ծառայել իրեն
  • կուժը երախտագետ էր և գնահատում էր մարդու բարությունը

կուժը իրեն գեղեցկություն և ուրախություն էր պարգևում, քանի որ նա ամեն օր ջրում եր ծաղիկները և ծաղկեցնում իր ճանապարը այդ ճաքի շնորհիվ։

Բազմանդամների արտադրյալը

1)Բացե՛ք փակագծերն ու բերե՛ք կատարյալ տեսքի.

ա) (x + 3)(x + 6) =x²+6x+3x+18=x²+9x+18

բ) (3a + 4)(2a − 7) =6a²-21a+8a-28=6a²-13a-28

գ) (9x2 − 4x)(9x + 4)=81x³+36x²-36x²-16x=81x³-16x

դ) (2y− b2)(3y2 + 4b2) =6y⁴+8b²y²-3b²y²-4b⁴=6y⁴+5b²y²-4b⁴

ե) (a − b)(a + b) =a²+ab-ab-b²=a²-b²

զ) (7a − 3)(7b + 3) =49ab+21a-21b-9

2)Բացե՛ք փակագծերն ու միավորե՛ք նման միանդամները.

ա) (ax + 5)(bx − 1) =abx²-ax+5bx-5

բ) (7b2 + 3a3)(3a3 − 7b2)=21a3b2-49b4+9a6-21a³b2=-49b4+9a6

գ) (y − 2)(y + 1) =y2+y-2y-2=y2-y-2

դ) (−x + 5)(x − 1) =-x2+x+5x-5=-x2+6x-5

3)Բերե՛ք կատարյալ տեսքի.

ա) 5(2 − 3c) + 7(3c + 1) =10-15c+21c+7=17+6c

բ) 6x(x − 2) − 3(2x2 − 4) =6x2-12x-6x2+12=-12x+12

գ) (a + b)( a− ab + b2) =a³-a²b+ab²+a²b-ab²+b³=a³+b³

դ) (x + 1)(y + 1) + (x − 1)(y − 1) =xy+x+y+1+xy-x-y+1=2x+2