Category Archives: Մայրենի
Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)
Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։
Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։
Մի ժամից հետո լուսնին հասա։
Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։
Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։
Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։
Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։
Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։
Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։
Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։
Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։
Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։
Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։
Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։
Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։
Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։
Տեքստային առաջադրանքներ
1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։
Նա ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տվեց վերևի ծայրին և կապեց ներքևի ծայրին։
2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։
Ա) Լուսին հասավ հրթիռով
Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա
Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին
Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա մագլցելով հասավ լուսին
3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։
Նա եղունգներով աստիճան փորեցի և այդ աստիճանով դուրս եկավ փոսից։
4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։
Լուսինն արծաթից է, կացինն էլ. իսկ արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Դրա պատճառով նա երկար ժամանակ չեր գտնում իր կացինը։
5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։
― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։
Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Բառային առաջադրանքներ
2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։
Հիշեցի, բարձրանալ, իջնել, անել, մտածեցի։
3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ – ավարտել գործը։
Փորել փոս։
Դուրս գալ տնից։
Աճեցնել ծառ։
Տեսնել զարմանալի բան։
4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։
Հիշեցի-մտաբերեցի, իսկույն-անմիջապես, Վերջիվերջո-վերջապես, Ուրախ-ուրախ-զվարթ։
5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։
Բարեբախտաբար- դժբախտաբար, բարձրանալ-իջնել, հազիվ-հեշտ, երկար-կարճ։
Ընձուղտներ
Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:
Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:
Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:
Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:
Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:
Ծնվելուց արդեն մի քանի ժամ ռ ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:
Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:
Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:
Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:
Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։
- Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ | Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: |
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ | Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան: |
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ | Ընձուղտի տարիքը որոշում են նրանով թե որքան մուգ են նրանց խալերը, այնքան ավելի մեծ է ընձուղտը: |
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ | Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած իր տեղը։ |
- Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։
Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը:
Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա:
- Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։
Բարին որ չլիներ,
Գործը վաղվան մնաց,
չարն աշխարհը կքանդեր։
իմացիր՝ կորավ -գնաց։
- Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի:
Բառային աշխատանք
1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։
50-հիսուն, 11տանմեկ, 55-հիսունհինգ, 6-վեց, 1-մեկ, 35-երեսունհինգ, 16-տասնվեց, 20-քսան
2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։
Յուրահատուկ– յուրատեսակ,, վեճեր- Կռիվ, հպվելով- Շոշափել, նվազել-պակասել
- Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։
Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա, բույս, հյութեղ, ջուր։
Պարզ բառեր | Բարդ բառեր | Ածանցավոր բառեր |
Մարդ | Մանկապարտեզ | ընձուղտ |
Ձայն | փոքրիկ | |
բույս | անխնա | |
ջուր | հյութեղ |
- Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։
գեղեցիկ այգի
փոքր կենդանի
բարձրահասակ ընձուղտ
մեծ մարդ
- Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։
Զվարճալի-սխրալի, սուր-բութ, երկար-կարճ, անխնա-խնամող, ամուր-թույլ
- Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։
կրակի հետ խաղալ-վտանգավոր բա անել, ձեռք քաշել-հրաժարվել։
Տարեվերջյան ամփոփում
Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:
Իմ սիրած վայրը կրթահամալիրում հարվային դպրոցի բակն է։
Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:
Իմ մաենալավ ընկերը Տիգրանն է։ Նա ինձ միշտ օգնում էր և աջակցում էր ու համարիյա միշտ ինձ հետ է։
Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։
Ես չեմ ունեց էլ սիրելի նախագիծ։
Ի՞նչ գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։
Ես գրքեր չեմ կարդում, որովհետև ես ժամանակ։
Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:
Քանի որ մենք անցելենք իմ սիրելի բանաստեղտությունը շան ամիսներ առաջ, ես մոռացել եմ իմ սիրելի բանաստեղտությունը։
Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։
Իմ սիրելի առարկան այս տարի եղել է ռուսերենը, որովհետև ես շատ եմ սիրում ռուսերեն լեզու։
Ո՞ր օտար լեզվին ես ավելի լավ տիրապետում։
Ես շատ լավ եմ տտիրապետում ռուսերեն լեզուն։
Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:
Իմ բլոգում տեղադրված հաջող նյութը դա այն տեսանյութն է, որտեղ ես ներկայացնում եմ իմ բլոգը։
Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։
Ես մասնակցել եմ ճամփորդությունների, որտեղ մենք գնացել ենք տարբեր թանգարաններ, ատիս լեռն եմ բարցրացել, ղորվիրապ և այլն։
Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։
Իմ ամենասիրած օրը այս տարվա ընդացքում, դա իմ եղբոր ծնունդն է
Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։
Ես կասեի եղանակ, որովհետև ձմռան ժամանակ շատ ձյուն չեր գալիս, և իմ կարցիքով դա անհաջող է։
Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։
Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։
Իմ կարծիքով դա լուցկիներով աղջիկն է, որովհետև այդ պատմությունը շատ հետաքրքիր է և տխուր։
Ի՞նչ կանես 5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:
5-րդ դասարանում ես կանցնեմ նոր դասի թեմաներ և կփորցեմ ընկերացնել իմ ընկերներին։
Ինչո՞ւ ես գալիս դպրոց:
Ես գալիս եմ դպրոց, որ հետո մեծանամ և կարենամ գործ գտնել և աշխատել, որպիսի փող աշղատել։
Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։
Ես կավելացնեի հարց Ինչ կո՞ւզես դարնալ երբ կմեծանաս։
Իմ բլոգի մայրենի բաժինը
Փոքրիկ Իշխանը
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:
— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում: Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: (1 միավոր)
գաղտնիք, վերջը, համարձակ, ջարդելով
2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. (1 միավոր)
ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող
3.Գրի՛ր տրված բառերի հականիշները. (1 միավոր)
ա/վտանգավոր — անվտանգ
բ/չարություն — բարություն
գ/թույլ — ուծեղ
դ/ տգեղ — գեղեցիկ
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. (1միավոր)
ա/վտանգավոր — ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր
դ/հաստափոր-բարդ
5.Տրված գոյականների /առարկա ցույց տվող բառերի/ դիմաց գրի՛ր դրանց հոգնակին, օրինակ՝ քար-քարեր, սեղան-սեղաններ
(1 միավոր)
ա/ծաղիկ — ծաղիկներ
բ/իշխան — իշխաններ
գ/քամի — քամիներ
դ/փուշ — փշեր
6.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը/ գործողություն ցույց տվող բառեր/ և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին): (1 միավոր)
(ուտել) – է ուտում (փորձել) – փորձում էն, (նայել) – նայեց, (ամաչել) – ամաչեցի
7.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: (1 միավոր)
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ:
— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):
8.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: (1 միավոր)
— Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:
9.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը. (0,5 միավոր)
ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:
10.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: (0,5 միավոր)
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
11.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են: (1 միավոր)
Ծաղիները այդպես ցույցենտարիս իրենց համարձակ լինելը
12.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: (1 միավոր)
Շաչժիչի մեջ մնացել էր հեղույս
Կայծեր աչքերիցս
Երիտասարդ խեցգետինը
Իտալացի մանկավարժ-մանկագիր Ջ. Ռոդարիին սիրում են մեծերը, որոնք փոքրի նման են մտածում, և փոքրերը, որոնք մեծավարի են մտածում: Կարելի է հարյուր անգամ կարդալ և սեփական միտքդ ու երևակայությունդ փորփրել, ամեն անգամ նոր բան գտնել-հայտնագործել:
***
Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում. Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:
1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:
խեցգետնի մայրիկը, խեցգետինը, ծերուկը հայր խեցգետինը։
2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Եթե դու ինչ որ բան ուզես, այդ կստանաս։
3. Շարունակիր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:
Խեցգատնի ձանապարորդությունը։
Խեցգետինը գնում էր գնում և տենց էլ չհասավ իր երջանկությանը։ Նա ուղում եր արդեն ետ գալ, բայց որոշեց շարունակել ճանապարը։ Նա գնաց և հասկացավ, որ իզուր եր գնում, որովհետև իր երջանկությունը և որոշեց ետ գալ։ Երբ նա հասավ նա չձանաչեց իր մայրիկին, որովհատև իր մայրիկը մեխացել էր և ինչքան մայրիկը բացատրում էր նրան, որ նա իր մայրիկն է նա չեր հասկանում։
Ինչո՞ւ են կատվի աչքերը մթության մեջ լույս տալիս
Ինչպես բոլոր գիշերային կյանք վարող կենդանիների մոտ, այնպես էլ կատվի աչքերի վերևի մակերևույթին կա փայլուն շերտ: Այն շատ նման է հայելու, որն արտացոլում է ընկնող լույսը: Այս արտացոլված լույսը նորից ընկնում է լուսադիտակների վրա: Դրա շնորհիվ գիշերային կենդանիները լավ են տեսնում մթնշաղին: Դրա համար էլ կատուների աչքերը տեսնում են անգամ ամենաթույլ լույսը: Բայց կատարյալ մթության մեջ կատվի աչքերը լույս չեն տալիս, որովհետև նրանք արտացոլելու ոչինչ չունեն: Այդ ֆունկցիան կարող է նկատվել նաև ուրիշ կենդանիների և մարդկանց մոտ, եթե նրանց աչքերին ուղղենք ուժեղ լույսի աղբյուր: Դրանով է հենց բացատրվում նկարներում «կարմիր աչքերի» էֆեկտը, որոնք արվել են վառ լուսավորումով :
ինչո՞ւ ընտրեցինք հենց այդ նյութը: Ես ընտրեցի այդ նյութը, որովհետև ինձ հետաքրքիր էր թե ինչո՞ւ են կատվի աչքերը մթության մեջ լույս տալիս։
ի՞նչ նոր բան սովորեցինք։ Ես իմացա թե նչո՞ւ են կատվի աչքերը մթության մեջ լույս տալիս։
Ածանցներ
Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:
Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝
ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ
Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝
- -ակ, -իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
- -ային, -ական, վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
- -ավուն, -եղ, -ի, -(կ) ոտ վերջածանցներ, օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
- -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
- -անք, -մունք, -ություն, -ույք, -ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք, զվարճություն, հաճույք, փախուստ,
- բար, պես, որեն- վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն
Առաջադրանքներ՝
1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:
ձյունավոր, հեքյաթային, թվային, բժշկական
2.Մեկ բառով գրիր.
Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ
3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:
-ական-գյուղական, դպրոցկան, մանկական
-արան-գոռծարան, դասարան, պահարան
-ավոր-թագավոր, գունավոր, գծավոր
-անոց-ծաղկանոց, աղբանոց, հիվանդանոց
-իկ-ծիտիկ, մուկիկ, փիսիկ
-ակ-տնակ, գնդակ, աղջնակ
4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:
ան-անտուն, անգլուխ, անականջ
դժ-դժբախտ, դժգույն, դժգոհ
տ-տգեղ, տգետ
ընդ-ընդմիշտ, ընդամենը
5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
Գրք-ային, գրք-ից, մեքենայ-ով, քաղաք-ից, ան-գլուխ, մս-ոտ, մս-ից, քաղաք-ային, յուղ-ոտ, բախտ-ից, ան-բախտ, գլխ-ավոր, գլխ-ով, մարմն-ին, ան-մարմին:
Ածանց և վերջավորություն
Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:
Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր
Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից