Վաղ պետական կազմավորումները․ Հայերի ծագումը

Հայաստանը՝ հնդեվրոպական նախահայրենիք։ Մարդիկ բոլոր ժամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի, տոհմի, ազգի ծագումով։ 18-19 դարերում ժողովուրդների ու նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր գիտական լուրջ ուսումնասիրությունների առարկա։ Պարզվեց, որ կան այնպիսի լեզուների խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղեր։ Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու։ Մայր լեզվով խոսողները կոչվեցին մայր ժողովուրդ, իսկ նրա զբաղեցրած սկզբնական տարածքը՝ նախահայրենիք։

Հայերը պատկանում են աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքին։ Այն կոչվում է հնդեվրոպական, քանի որ այդ լեզվաընտանիքի լեզուները գործածվել են Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպայի արևմուտք ձգվող տարածքում։ Գիտնականներին հաջողվել է նաև պարզել, որ թե որտեղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը։ Այսինքն՝ Հայկական լեռնաշխարհը կազմել է հնդեվրոպական նախահայրենիքի կենտրոնական շրջանը։

Հնդեվրոպական մայր լեզվից են առաջացել, այսինքն՝ հայերենին ցեղակից լեզուներից են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, ռուսերենը, հնդկերենը, պարսկերենը և բազմաթիվ այլ լեզուներ։ Այդ լեզուներով խոսողների ընդհանուր թիվն աշխարհում այսօր անցնում է երեք միլիարդից։

Հայաստանը Հին Արևելքի վեպերում և առասպելներում։ Հետաքրքրական է, որ Հայաստանը, լինելով հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը, սրբազան երկիր է համարվել նաև այլ ծագումով ժողովուրդների համար։

Աստվածաշնչի համաձայն՝ Աստված առաջին մարդկանց արարել է Եդեմ-դրախտում։ Այն գտնվում էր Եփրատ և Տիգրիս գետերի ակունքներում, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում։ Նույն Աստվածաշունչ մատյանում պատմվում է, որ Եդեմ-դրախտում էին պահվում իմաստության և անմահության խորհրդանշանները։ Իսկ Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի տապանը հանգրվանեց Արարատ լեռների վրա՝ կրկին Հայաստանում։

Աստվածաշունչ մատյանից բացի՝ նման տեղեկություններ են պահպանվել նաև Հին աշխարհի բազմաթիվ արձանագրություններում։ Միջագետքից և Սիրիայից հայտնաբերված սեպագիր արձանագրություններում նշվում է «Աստվածային սուրբ օրենքների երկիր», «Անմահության երկիր», մի երկիր, որտեղից տարածվել են իմաստությունն ու արվեստը։ Հնագույն զրույցների համաձայն՝ Արեգակի ոսկյա կացարանը Վանա լճի հատակին էր։

Հայերի ծագման մասին պատմող ավանդազրույցները։ Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում։ Դրանցից հնագույնը հայկական ավանդազրույցն է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են։

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են պահպանել նաև հույները, հրեաները, վրացիները, արաբները և այլ ժողովուրդներ։ Այդ բոլոր զրույցներում հայերը ներկայանում են որպես մեծ և քաջ ժողովուրդ, որի հետ ազգակից լինելը պատվաբեր է։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Բացատրեք «նախալեզու» և «նախահայրենիք» հասկացությունները։

Կան այնպիսի լեզուների խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղեր։ Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու։ Մայր լեզվով խոսողները կոչվեցին մայր ժողովուրդ, իսկ նրա զբաղեցրած սկզբնական տարածքը՝ նախահայրենիք։
2․ Որտե՞ղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։

Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը։
3․ Ի՞նչ գիտեք հնդեվրոպական ծագումով ժողովուրդների մասին։

Հնդեվրոպական մայր լեզվից են առաջացել, այսինքն՝ հայերենին ցեղակից լեզուներից են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, ռուսերենը, հնդկերենը, պարսկերենը և բազմաթիվ այլ լեզուներ։ Այդ լեզուներով խոսողների ընդհանուր թիվն աշխարհում այսօր անցնում է երեք միլիարդից։
4․ Ի՞նչ կերպով է ներկայանում Հայաստանը Հին աշխարհի վեպերում և առասպելներում։

Հայաստանը ներկայացվում է որպես սրբազան երկիր։
5․ Ներկայացրեք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը։

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում։ Դրանցից հնագույնը հայկական ավանդազրույցն է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են։

Նախնադարյան Հասարակության Անկումը։ Պետության Առաջացումը

Բրոնզի դար։ Պղնձի և անագի կամ պղնձի ու մկնդեղի համաձուլվածքից մարդիկ ստացան բրոնզը։ Այն շատ ավելի ամուր էր պղնձից։ Բրոնզե գործիքներն ու զենքերը գերադասելի էին քարից։ Դրանք մեծ առաջընթած ապահովեցին արհեստների ու գյուղատնտեսության զարգացման համար։ Սկսվեց բրոնզի դարը։

Բրոնզի դարի վաղ շրջանը (Ք․ա․ 35-24-րդ դդ․) բացառիկ կարևորություն ունի Հայաստանի հնագույն պատմության ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում է հիշատակվում լեռնաշխարհի առաջին պետությունը։ Բացի այդ, Հայկական լեռնաշխարհի մշակույթը Ք․ա․ 28-26-րդ դարերում ունեցավ աննախադեպ մեծ տարածում։ Հյուսիսում հասավ Հյուսիսային Կովկաս, հարավում՝ Եգիպտոս, հարավ-արևելքում Իրանական սարահարթի կենտրոնական շրջաններ։

Բրոնզի դարում Հայաստանում եղան քաղաքակրթական լուրջ նվաճումներ։ Դրա վկայություններից է զարգացած մետաղամշակությունը։ Այն ժամանակի գիտության  բացառիկ նվաճում էր Մեծամորի աստղադիտարանը։ Այստեղից աստղային երկինքը դիտարկվել է դեռևս Ք․ա․ 2800-2600 թվականներին։

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են հարյուրավոր բրոնզեդարյան հուշարձաններ։ Դրանցից շատերը համաշխարհային նշանակություն ունեն։ Կարևորագույն հուշարձաններից է Շենգավիթը (Երևանյան լճի հարևանությամբ)։ Եզակի հուշարձաններից է Լճաշենը Սևանա լճի ավազանում։ Այստեղից հայտնաբերվել են մեծ քանակությամբ բարձարժեք և եզակի գտածոներ։

Բրոնզի դարի ընթացքում մարդիկ կարողացան հանքաքարից ստանալ նաև երկաթ։ Դա հնարավոր էր շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Երկաթի լայն կիրառությունը, սակայն, սկսվեց Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջերից։

Նախնադարյան հասարակության անկումը։ Նախնադարում բոլոր մարդիկ հավասար էին, նրանք չունեին մասնավոր սեփականություն։ Սակայն ժամանակի ընթացքում, երբ կատարելագործվեցին աշխատանքային գործիքներն ու զենքերը, մարդիկ սկսեցին ստանալ եկամուտներ և կուտակել հարստություն։ Տնտեսության զարգացմանը նպաստում էր նաև առևտուրը։ Տոհմացեղային համայնքներում ընգրկված ընտանիքներն աստիճանաբար սկսեցին սեփականացնել իրենց զբաղեցրած տարածքները։ Այդպես առաջացավ մասնավոր սեփականությունը։

 Առավել մեծաթիվ, ձեռներեց և ուժող անդամներ ունեցով ընտանիքները սկսեցին հարստանալ։ Շրջապատի նկատմամբ ունեցած առավելության շնորհիվ նրանք դառնում էին տոհմերի ու ցեղերի առաջնորդներ։ Դա ավելի էր մեծացնում նրանց հարստանալու հնարավորությունն ու իշխանությունը։

Նախնադարյան հասարակության ամենաբնորոշ կողմը՝ բոլոր մարդկանց հավասարությունը, վերացավ։ Առաջացավ  հասարակության շերտավորում։  Բարձր դասը կազմում էին տոհմացեղային ավագանին և քրմությունը։ Առանձին դաս էին կազմում զինվորականները։ Իսկ ստորին խավը կազմված էր հասարակ ժողովրդից։

Պետության առաջացումը։ Բրոզնի դարիհենց սկզբներին մարդկությունը հասավ զարգացման պետականության աստիճանին։ Նախկին ցեղային միությունները միավորվում էին՝ կազմելով դաշինքներ, կամ առավել ուժեղները նվաճում էին թույլերին՝ տեր դառնալով նրանց տարածքին և ունեցվածքին։

Նորաստեղծ կազմավորումների վերնախավն սկսեց մեծ ուշադրություն դարձնել զինված ուժերին։ Ամենից առաջ անհրաժեշտ էր կազմակերպել պաշտպանությունն արտաքին թշնամիներից։ Մեծ կարևորություն ուներ հասարակական աշխատանքների կազմակերպումը (վարուցանք, ջրանցքների անցկացում և այլն)։ Մարդկանց համակեցությունն ապահովելու համար անհրաժեշտ էր պահպանել ներքին կարգ ու  կանոնը, հսկել պարտականությունների կատարումը և այլն։ Այդ ամենը հանգեցրեց կառավարման հատուկ համակարգի՝ պետության ստեղծմանը։

Երկրագնդի վրա առաջին պետական կազմավորումները ստեղծվեցին Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին և 3-րդ հազարամյակի սկզբին։ Այդ ժամանակաշրջանում էլ հիշատակվում է առաջին պետությունը Հայկական լեռնաշխարհում՝ Արատտան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչպես ստացվեց բրոնզը։ Ի՞նր առավելություն ուներ այն։

Բրոզնը ստացվել է պղնձի և անագի կամ պղնձի ու մկնդեղի համաձուլվածքից։

  1. Ո՞րքան է տևել բրոնզի դարը Հայսատանում։

Ք․ա․ 35-24-րդ դդ

  1. Ներկայացրե՛ք Հայաստանի բրոնզեդարյան դարաշրջանի նվաժճումները։

Բրոնզի դարում Հայաստանում եղան քաղաքակրթական լուրջ նվաճումներ։ Դրա վկայություններից է զարգացած մետաղամշակությունը։ Այն ժամանակի գիտության  բացառիկ նվաճում էր Մեծամորի աստղադիտարանը։ Այստեղից աստղային երկինքը դիտարկվել է դեռևս Ք․ա․ 2800-2600 թվականներին։ Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են հարյուրավոր բրոնզեդարյան հուշարձաններ։ Դրանցից շատերը համաշխարհային նշանակություն ունեն։ Կարևորագույն հուշարձաններից է Շենգավիթը (Երևանյան լճի հարևանությամբ)։ Եզակի հուշարձաններից է Լճաշենը Սևանա լճի ավազանում։ Այստեղից հայտնաբերվել են մեծ քանակությամբ բարձարժեք և եզակի գտածոներ։ Բրոնզի դարի ընթացքում մարդիկ կարողացան հանքաքարից ստանալ նաև երկաթ։

  1. Ինչպե՞ս քայքայվեց նախնադարյան հասարակությունը։ Ինչո՞վ փոխարինվեց այն։

Նախնադարյան հասարակության ամենաբնորոշ կողմը՝ բոլոր մարդկանց հավասարությունը, վերացավ։ Առաջացավ  հասարակության շերտավորում, որովհետև մարդիկ սկսեցին սեփականացնել իրենց ունեցվածքը և առաջացան հարուստներ ու աղքատները։ Այն փոխարինվեց պետությամբ։

  1. Ե՞րբ են ստեղծվել առաջին պետական կազմավորումները։

Երկրագնդի վրա առաջին պետական կազմավորումները ստեղծվեցին Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին և 3-րդ հազարամյակի սկզբին։

Հայաստանի պատմավարչական բաժանումները

Հայաստանի վաղ պատմավարչական բաժանումները։  Հնագույն ժամանակաշրջանում՝ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը։

Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Այդ վիճակը փոխվեց Ք․ա․ 4-րդ դարում։

Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։ Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի  թագավորությունները։

Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր  և նշանավոր աշխարհը Այրարատն է։ Պատահական չէ, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը (Երևան, Անի, Արտաշատ, Դվին, Արմավիր, Կարս, Վաղարշապատ և այլն) եղել է Այրարատ աշխարհում։

Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք։ Նրանց սահմանաբաժանը  Արևմտյան Եփրատն էր։ Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ․ քառ․ կմ։

Հետագա դարերի փոփոխությունները։ 5-րդ դարում Հայաստանի անկախ պետականության անկումից մի քանի դար անց հայերը կրկին վերականգնել են անկախ հայկական պետականությունը։ Ստեղծվել են մի քանի թագավորություններ։ Բագրատունիների և հայկական այլ իշխանական տոհմերի գլխավորությամբ Հայաստանում անկախ պետություններ են ստեղծվել և գոյատևել 9-12-րդ դարերում։

Հայերը 11-14-րդ դարերում զորեղ պետություն են ունեցել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում։ Այն ընդգրկել է մինչև  50 հազ․ քառ․ կմ տարածք։

Սակայն ժամանակի ընթացքում հայերի հայրենիքում օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով Հայաստանի մեծ մասը հայազրկվել է։ Հայերը կորցրել են իրենց պապենական հողերի մեծագույն մասը։

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ․ քառ․ կմ տարածք։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։ Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։ 1990-ական թթ․ սկզբին ծավալված Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ ստեղծվեց մեր օրերի հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)։ Նրա մաս են կազմում գավառներ պատմական Արցախ և Սյունիք նահագներից։ ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ  բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։

Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը։ Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը  և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։

Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի  թագավորությունները։ Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ․ քառ․ կմ տարածք։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։

Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։ 1

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։

1990-ական թթ․ սկզբին ծավալված Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ ստեղծվեց մեր օրերի հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)։ Նրա մաս են կազմում գավառներ պատմական Արցախ և Սյունիք նահագներից։ ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք

Նախագծի նպատակը՝
Հայրենաճանաչողություն, ազգային ինքնագիտակցություն, սեփական հայրենիքի մասին ուսումնահետազոտական գործունեության ծավալում

Մասնակիցներ՝
Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ

Ընթացքը՝

  • «Հայրենիք» հասկացության մեկնաբանում
  • անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
  • Հայկական լեռնաշխարհի լեռների մասին տեղեկատվություն
  • իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտություն
  • ինքնակրթություն
  • աշխատանք տեղեկատվական աբյուրներում
  • բանավոր աշխատանքներ, քննարկումներ
  • թարգմանություններ
  • քարտեզային աշխատանք

Արդյունքը՝ սովորողների բլոգում

 

Հայրենիք հասկացությունը

Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրեինքը։ Դա այն տարածքն է, որտեղ դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։ Ամենավաղ ժամանակներում մարդիկ ապրել են այն վայրերում, որտեղ եղել են կյանքի համար նպաստավոր պայմաններ։ Հետագայում նրանք տեղաշարժվել են այլ վայրեր և հետզհետե բնակեցրել երկրագնդի գրեթե ողջ տարածքը։

Կան ազգեր, որոնք ի սկզբանե ձևավորվելով մի որոշակի տարածքում, մշտապես մնացել են նույն տեղում։ Այնտեղ է անցել նրանց ամբողջ պատմական ուղին։ Այդպիսի հին ու բնիկ ազգերից են հայերը։ Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան՝ այն ընդգրկում  է ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Ահա թե ինչու է Հայկական լեռնաշխարհը համարվում հայերի բնօրրանը՝ հայրենիքը։  Հայրենիքը սրբացվել է և ժողովրդի հիշողության մեջ ամրագրվել առասպելներով, լեգենդներով ու հետաքրքիր պատմություններով։ Այդ հայրենի հողը՝ հայրենիքը պաշտպանելը դարձել է յուրաքանչյուր հայ մարդու սրբազան մարտքը և պատվավոր իրավունքը։

Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանները

Հայերի հայրենիք Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես լեռնային տեղանք։  Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ, կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի։ Օտարները Հայստանը  կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի։

Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսի արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին, հյուսիսում՝ Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրիմա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կետնրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ։

Լեռները

Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը մեծ Արարատն է, որը հայտնի է նաև Մասիս անունով։ Այն ծովի մակարդակից բարձր է 5165մ։ Իսկ Փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925մ․ բարձրություն։ Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխհարային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին հայերի համար համարվում է սրբազան լեռ։

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում՝ Արարատից անմիջապես արևմուտք, երկար ձգվում են միմյանց կպած, կարծես հայկական հինավուրց քոչարի պարը բռնած բազմաթիվ գագաթներ։ Այս պատճառով լեռների այդ շարքը՝ լեռանշղթան, ստացել Հայկական պար պատկերավոր անունը։

ՀՀ-ի տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է։ Այն ունի 4096 մ․ բարձրություն։ Ըստ ավանդության՝ Արագածի գագաթին է հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կանթեղը։ Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային հանգած գագաթներ են, սակայն կա մի գագաթ՝ Թոնդուրեկը, որն այսօր էլ գործող է։ Մեր հայրենի տարածաշրջանը շարունարկում է մնալ ակտիվ երկրաշարժային գոտի։

Պատասխանել հարցերին

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը։”

Դա այն տարածքն է, որտեղ դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։
2․ Ո՞րն է հայերի հայրենիքը։

Հայկական լեռնաշխարհը
3․ Նկարագրեք Հայկական լեռնաշխարհի դիրքը և սահմանները։

Հայերի հայրենիք Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես լեռնային տեղանք։  Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ, կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի։
4․ Օտարները ինչպե՞ս են կոչել Հայաստանը։

Օտարները Հայստանը  կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի։
5․ Ներկայացրեք Հայկական լեռնաշխարհի սահմանները և ցույց տվեք քարտեզի վրա։

Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսի արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին, հյուսիսում՝ Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրիմա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կետնրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ։

Փորձեք նկարել Հայկական լեռնաշխարհի քարտեզը

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայ ժողովրդի պայքարը անկախության պահպանման համար: I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել:

Վերջին Արտաշեսյանների օրոք Հռոմեական կայսրությունը ուժեղացրել էր ճնշումը Հայաստանի վրա: 2 թ. Օգոստոս կայսեր թոռան` Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքը: Հասնելով Արշարունյաց գավառը` հռոմեացիները պաշարում են Արտագերս բերդը: Հայ պաշտպանները հերոսաբար դիմադրում են հռոմեական լեգեոններին:

Հռոմեական հրամանատարին՝ վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը:

Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր (18-34 թթ.)։

Նրա թագավորության տարիները խաղաղ էին, և հայ ժողովուրդը նրան սիրով կոչում էր Զենոն-Արտաշես: Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները:

Հռոմը ծրագրել էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսերական նահանգի: Իսկ Պարթևները, մրցակցելով Հռոմի հետ, ցանկանում էին ձեռք բերել հուսալի դաշնակից: Ուստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ՝ ընդդեմ հռոմեացիների նվաճողական քաղա- քականության:

Հայոց արքա Աբգար: I դարի առաջին կեսին Մեծ Հայքի թագավորական իշխանությունը ներկայացված էր երկու կենտրոններով: Մեկն Արտաշատում էր, իսկ մյուսը Հյուսիսային (Հայկական) Միջագետքում գտնվող Ուռհա-Եդեսիայում։

Այդ ժամանակաշրջանում Ուռհա-Եդեսիայում գահակալում էր Հայկազուն-Երվանդյաններից սերող Հայոց Աբգարյանների արքայատոհմը: Դրա ամենանշանավոր ներկայացուցիչն էր Աբգար V թագավորը (4-7 թթ., 13–50 թթ.): Նրա թագավորության տիրույթների մեջ էին մտնում նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները:

Հայոց արքա Աբգարը, իմանալով իր պարթև ազգականների միջև ծագած խռովության մասին, մեկնում է Պարթևստան: Խռովությունը հարթելուց հետո նա ծանր հիվանդանում է և վերադառնում Եդեսիա: Լսելով Քրիստոսի մասին` Աբգարը նամակով՝ խնդրում է Քրիստոսին գալ Եդեսիա և բուժել իրեն: Եդեսիա է գալիս Քրիստոսի աշակերտներից Թադեոս առաքյալը: Նա քարոզում է Ավետարանը և բուժում Աբգարին: Աբգարից հետո նրա թագավորությունը երկու մասի է բաժանվում: Մեծ Հայքի հարավում գահակալում է նրա քրոջ որդին` Սանատրուկ 1-ը, իսկ Եդեսիայում` Աբգարի որդին:

Քրիստոսի տասներկու աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստանում հանդիպում են Արտաշատի մոտ՝ Օթեաց խաչ վայրում: Նրանց քարոզչությամբ հիմնվում է Հայ առաքելական եկեղեցին:

Պայքար Հռոմի դրածոների դեմ։ Արտաշատում գահը զավթած վրաց թագավորի եղբայր Միհրդատին հայերը վտարում են երկրից: Սակայն Միհրդատը հռոմեական ուժերի օգնությամբ կրկին բռնազավթում է Մեծ Հայքի գահը: Այդ դաժան անձնավորությունը առաջացրել էր հայ ժողովրդի ատելությունը: Միհրդատի եղբորորդին` Հռադամիզդը, դավադրաբար սպանելով նրան, 51 թ. Արտաշատում զավթում է գահը: Դա առաջացնում է հայ ժողովրդի ցասումը:

Պարթևստանի թագավոր Վաղարշ I Արշակունին (51-80 թթ.) Հռոմեական կայսրության դեմ որոշում է ստեղծել դաշինք: Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին ` Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին` Բակուրին` Ատրպատականի թագավոր: 52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան: Հռադամիզդը, փախչում է Վիրք: Սակայն ցրտաշունչ ձմռան և հիվանդությունների պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ներկայացրեք իրավիճակը Հայաստանում I դարի առաջին կեսին:
    I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել:
  2. Պատմե՛ք Ադդոնի սխրագործության մասին:
    Հռոմեական հրամանատարին՝ վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը:
  3. Արտաշեսյան արքայատոհմից հետո ո՞վ էր Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը:
    Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր։
  4. Որտե՞ղ էր թագավորում Աբգարյանների արքայատոհմը:
    Մեկն Արտաշատում էր, իսկ մյուսը Հյուսիսային (Հայկական) Միջագետքում գտնվող Ուռհա-Եդեսիայում։
  5. Ինչո՞ւ էր Աբգար V–ը Քրիստոսին Եդեսիա հրավիրում, ի՞նչ պատահեց հետո:
    Լսելով Քրիստոսի մասին` Աբգարը նամակով՝ խնդրում է Քրիստոսին գալ Եդեսիա և բուժել իրեն:
  6. Ի՞նչ նպատակ ուներ Վաղարշ I Արշակունին:
    Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին ` Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին` Բակուրին` Ատրպատականի թագավոր:
  7. Ե՞րբ առաջին անգամ Վաղարշը և Տրդատը զորքով մտան Հայաստան:
    52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան:

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ

Արտաշես II–ի գահակալումը: Ք. ա. 30 թ. իր զորքով վերադառնալով Պարթևստանից՝ Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը: Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:

Արտաշես II-ը ջանքեր գործադրեց Հայաստան վերադարձնելու իր եղբայրներին, սակայն հաջողություն չունեցավ:
Արտաշես II-ը, օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից՝ շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը: Նա հատեց դրամներ` իր պատկերով ու «Արքայից արքա» մակագրությամբ:

Իր ներքին հարցերը կարգավորելուց հետո Հռոմը կրկին ուշադրությունը սևեռեց Արևելքի վրա: Ք. ա. 20 թ. հռոմեական զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ II-ի պատանդ տարված որդիներից Տիգրանը: Նա 14 տարի ապրել էր հռոմեացիների մեջ, ուստի Հռոմում կարծում էին, որ Հայաստանի գահին նա կլինի հռոմեասեր գործիչ: Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը, Արտաշես II–ն անհայտ հանգամանքներում սպանվեց: Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց պատերազմի. գահ բարձրացավ Տիգրան III–ը:

Հայաստանը վերջին Արտաշեսյանների օրոք: Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք: Սակայն հռոմեացիներն իրենց հաշվարկներում սխալվեցին: Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:

Տիգրան III-ի մահից հետո՝ Ք. ա. 8 թ., գահ բարձրացավ Տիգրան IV–ը։
Հռոմեացիները, չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ, Ք. ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ III-ին: Վերջինս Արտավազդ II-ի` պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր: Նա 29 տարի ապրել էր հռոմեական միջավայրում և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ:

Այդ պատճառով հայերը Ք. ա. 2 թ. գահընկեց արին Արտավազդ III-ին և կրկին գահ բարձրացրին Տիգրան IV-ին: Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ միասին:

Հռոմը ստիպված էր հաշվի նստել հայերի հետ: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից: Այդպես անկում ապրեց Արտաշեսյան արքայատոհմը: Սակայն Մեծ Հայքի թագավորությունը պահպանվեց: Հայոց գահի շուրջ օտար գահակալների կողմից սուր պայքար ծավալվեց:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է թագավորել Արտավազդ II-ից հետո: Ներկայացրե՛ք նրա գահակալումը:
    Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը, Արտաշես II–ն անհայտ հանգամանքներում սպանվեց: Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց պատերազմի. գահ բարձրացավ Տիգրան III–ը:
  2. Հռոմեացիներն ո՞ւմ գահ բարձրացրին Ք. ա. 20 թ.։
    Հռոմեացիները Տիգրան III-ին գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք:
  3. Ի՞նչ գիտեք Տիգրան III–ի մասին:
    Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք: Սակայն հռոմեացիներն իրենց հաշվարկներում սխալվեցին: Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:
  4. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին:
    Արտաշես 2-րդ, Արտավազդ 2-րդ և Տիգրան 2-րդ։

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ

Կրասոսի արշավանքը: Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34 թթ.): Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրաunu զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց:
Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
Արտաշատ մայրաքաղաքում տեղի են ունենում տոնական հանդեսներ: Դաշնակից արքաները ներկայացում էին դիտում, երբ բերվեց սպանված Կրասոսի գլուխը և նետվեց նրանց առջև` ի նշան հաղթանակի:

Հռոմեական նոր արշավանքը: Պարթևստանում Ք.ա. 38 թ. գահը զավթեց Օրոդես 2-ի որդի Հրահատը: Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց:

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեացի զորավար Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը: Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը: Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները: Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:
Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:

Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշես II-ը (Ք. ա. 30-20 թթ.): Սակայն Արտաշեսն ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ: Նա հարկադրված՝ իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում: Վերջինիս արքան, հասկանալով իր սխալը, որոշել էր բարեկամանալ Հայաստանի հետ:
Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին: Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:
    Ք. ա. 55-34 թթ.
  2. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել:
    Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր:
  3. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:
    Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
  4. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:
    Ք.ա. 38 թ. արևելք արշավեց մեկ այլ հռոմեացի զորավար Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը:
  5. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:
    Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին:
  6. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտանիքը գերության մեջ:
    Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը:

Տիգրան Մեծի տերությունը

Հայկական աշխարհակալության սահմանները: Ք. ա. 95–70 թթ. ընթացքում՝ ընդամենը քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն: Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Հայոց տերությունը` գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքական ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր մի ահռելի տարածք: Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան բուն Մեծ Հայքի թագավորությունը:

Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը։ Ք. ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում: Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքաղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին: Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը: Փաստորեն, դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր` որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը: Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր: Հռոմեացի պատմիչի վկայությամբ` հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը: Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»:
Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին:

Մայրաքաղաքից բացի` Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է ևս 6 բնակավայր: 2006թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:
Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս:

  1. Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը: Դրանից որքանն էր բուն հայկական զորքը:
    Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:
  2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:
  3. Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:
    Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը:
    Հռոմեացի պատմիչի վկայությամբ` հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը: Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»:

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:
    Հայոց տերությանը միացվել էին Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան։
  2. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:
    Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:
  3. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:
    Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:
  4. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:
    Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն:
  5. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:
    Ք. ա. 72 թ.
  6. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:
    Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը: Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը: Այդ պայմանը բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին: Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի` պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերի ազատագրելու և Մեծ Հայքին միացնելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով:

Հայ-պարթևական պատերազմը: Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

Այսպիսով` հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլ նաև ստեղծեց մի տերություն, գուցե սահմանները հասնում էին մինչև Պարսից ծոց:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:
Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքը չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին:

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:
Միհրդադ 6-րդ Պոնտոսի թագավորն էր։ Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք:

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:
Քանի որ Պոնտոսը և Մեծ Հայքը նույն շահերն ունեին` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում:

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:
Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը:

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:
Ք.ա.88թ. Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:
Տիգրան Մեծը, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը: