“Ելք” ստուգատես

Բարև ձեզ, շուտով ես կավարտեմ երրորդ դասարանը և կգնամ չորրորդ դասարան։ Հիմա ուզում եմ ձեզ պատմել, թե ինչ եմ ես սովորել այս տարվա ընթացքում։

Երրորդ դասարանը ինձ համար շատ բարդ չէր, բայց եղել են նաև դժվարություններ։ Այս տարի ես սովորել եմ բազմապատկել և բաժանել մեծ թվեր, վեցանիշ թվերով գումարում և հանում անել, սովորել եմ աշխատել նոր համակարգչային ծրագրերով, օրինակ Scratch ծրագրով, կարդացել եմ նոր գրքեր, ավելի լավ եմ խոսում ռուսերեն և անգլերեն լեզուներով, կարողանում եմ անգլերեն նախադասություններ ասել և հասկանալ, շատ նոր բառեր եմ սովորել անգլերեն։ Երրորդ դասարանում մենք սկսեցինք աշխատել մեր բլոգերով և ես արդեն ունեմ իմ բլոգը։ Ես սովորեցի աշխատել բլոգով և հիմա կարողանում եմ նյութեր հրապարակել այստեղ։  Նաև շատ հետաքրքիր ճամփորդություններ ենք ունեցել այս տարի, ինձ ամենաշատը դուր եկավ մեր Էկզոտարիում կատարած ճամփորդությունը, ես շատ եմ սիրում կենդանիներ։

Հիմա ավելի մանրամասն կներկայացնեմ այս տարվա ընթացքում իմ որոշ ձեռքբերումների մասին։

Իմ կարդացած գիքը

 

Նոր սովորած ծրագիր

Իմ ընկերները՝ Միշան, Գրիգորը և Վահագը, մեզ սովորոցրել են աշխատել Scratch ծրագրով։ Այդ ծրագրի միջոցով կարելի է սարքել նոր վիդեոներ, խաղեր, ծրագիրն ունի տարբեր գործիքներ և Միշան ինձ սովորեցրեց աշխատել այդ գործիքներով, հիմա ես կարողանում եմ հետքրքիր վիդեոներ սարքել։ Ինձ շատ դուր եկավ այս ծրագիրը։

Իմ սպորտային ձեռքբերումները

Այս տարի ես կարատեից ստացել եմ դեղին գոտի, ես հիմա ավելի լավ եմ հնարքներ անում և ավելի եմ ուժեղացել։ Ինձ շատ է դուր գալիս կարատեն, այն ինձ օգնում է լինել առողջ և ուժեղ։

Ես և շրջակա աշխարհը

Ես ուզում եմ ձեզ պատմել, թե մարդը ինչպես պիտի առողջ ապրի։ Ամենակարևորը մարդը պիտի առողջ սնվի, պիտի շատ ուտի բանջարեղեն, միրգ, միս, որ ուժեղանա, ձուկ, որ լավ տեսնի և պիտի չուտի վնասակար ուտելիք՝ չիփսեր, գազավորված ըմպելիք, համբուրգերներ, պիցաներ, ֆրի և այլն։ Մարդը պետք է գնա սպորտի, շատ քայլի և շատ ջուր խմի և անպայման իրեն մաքուր պահի, ձեռքերը հաճախ լվանա, հաճախ լողանա և շրջապատը չկեղտոտի, աղբը գետնին չփաթի։