Սխալ արձագանք

Չփորձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:

— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:

— Երկու,- պատասխանեց արձագանքը, նույնիսկ առանց մտածելու:

— Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:

— Երեք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:

Պարզ երևում էր, որ նա ուժեղ չէր թվաբանությունից: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ ցույց տալու իրեն ուրիշ կողմից և ասացի.

-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածիր ինչպես հարկն է: Ի՞նչն է   մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:

-Լիճը,- պատասխանեց արձագանքը:

— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:

— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմուլը, թե Կեսարը:

— Կեսարը,- բղավեց արձագանքը:

Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի տալ վերջին հարցը:

— Մեզանից ո՞վ ավելի քիչ գիտի՝ ե՞ս, թե՞ դու:

— Դու,- հանգիստ պատասխանեց արձագանքը:

Չէ, մի՛ փորձեք ինձ մոտ գովաբանել արձագանքի հրաշքները:

Առաջադրանք

  1. Ի՞նչ գիտի արձագանքը: Ի՞նչ է մտածում նա, երբ միայնակ է լինում:

Արձագանքը չի մտածում, որովհետև նա ոչմիբան է։

2.Ի՞նչ գիտես արձագանքի մասին: Նկարիր նրան ու պատմի՛ր:

Արձագանքը կրկնում է մարդու խոսքը։ Եթե մարդը ասի բարև արձագանքը կաս

ի բարև։

 

  1. Ինքդ երևէ խոսե՞լ ես արձագանքի հետ: Կարո՞ղ ես պատմել ձեր զրույցը:

-Բարև արձագանք։

-Գանք։

-Այսի՞նքն գանք։

-Գանք։

-Լավ, իսկ դու գիդես իմ անունը ինչա։

-Ի՞նչա։

-Արսեն։

-սեն։

-Ի՞նչ։

-Ի՞նչ։

-Իսկ դու գիդես ես քանի տարեկան եմ։

-Եմ։

-Լավ ես գնամ։

-Ամ։

  1. Փորձիր այնպիսի երկխոսություն հորինել, որտեղ հաղթողը դո՛ւ լինես:

-Իսկ դու մաթեմատիկայից լավե՞ս։

-Լավե՞ս։

-Ի՞նչ կլինի մեկ անգամ մեկ։

-Մեկ։

-Ապրես ի՞նչ կլինի երեք անգամ երեք։

-Երեք։

-Դա սխալ պատասխան է ես քեզ հախթեցի։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *