Կոտորակային թվերը կոորդինատային ուղղի վրա պատկերելու համար վարվում են այսպես՝ պատկերենք, օրինակ 3ամբ․2/3 խառը թիվը:
1. Վերցնում ենք ամբողջ ծայրակետերով և միավոր երկարությամբ այն հատվածը, որին պատկանում է դիտարկվող կետը: Մեր դեպքում դա [3;4] հատվածն է:
2. Գտած հատվածը բաժանում ենք այնքան հավասար մասերի, որքան դիտարկվող խառը թվի կոտորակային մասի հայտարարն է: Մեր դեպքում դա 3-ն է:

3. Ձախ ծայրակետից՝ 3-ից հաշվում ենք այնքան բաժանում, որքան դիտարկվող խառը թվի կոտորակային մասի համարիչն է: Մեր դեպքում դա 2-ն է:

Ստացված B կետի կոորդինատը պահանջվող 3ամբ․2/3 թիվն է:
Այդ հանգամանքը գրում են այսպես՝ B(3ամբ․2/3)
Իսկ ինչպե՞ս պատկերել −3ամբ․2/3 թիվը:

O կետից դեպի ձախ՝ [−4;−3] հատվածը բաժանել 3 հավասար մասերի և F(3) ծայրակետից դեպի ձախ՝ հաշվելով 2 բաժանում, ստանալ −3ամբ․2/3 կոորդինատով F(−3ամբ․2/3) կետը:
Ավելի հեշտ է օգտվել հետևյալ փաստից՝
3ամբ․2/3 և −3ամբ․2/3 հակադիր կոորդինատներով կետերը կոորդինատային ուղղի վրա համաչափ են կոորդինատների O սկզբնակետի նկատմամբ:
Ուրեմն, հակադիր ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա կպատկերվեն որպես O-ից նույն հեռավորությունն ունեցող երկու կետեր, որոնցից մեկը (դրականը) գտնվում է զրոյից աջ, իսկ մյուսը (բացասականը)՝ զրոյից ձախ:
Առաջադրանքներ․
1)Կոորդինատային ուղղի վրա −40ամբ․9/15 թիվը գտնվում է −6ամբ․9/15 թվից (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).
- ձախ
- աջ
2)Համաձայն ես արդյո՞ք հետևյալ պնդման հետ.
Կոորդինատային ուղղի վրա −69ամբ․11/19 կոորդինատով կետը գտնվում է ավելի աջ, քան −13ամբ․11/19 կոորդինատով կետը:
- ոչ
- այո
3)Նշիր О(0) կետի նկատմամբ В(−32ամբ․3/7) կետին համաչափ A կետի կոորդինատը:
32ամբ․3/7
4)Ի՞նչ կոորդինատներ ունեն կոորդինատային ուղղի վրա նշված կետերը․

m=-4ամբ․3/4, l=-4, k=-3ամբ․1/4, g=-1ամբ․2/4, f=0ամբ․2/4, a=1ամբ․3/4, b=2, c=3ամբ․2/4, d=4ամբ․2/4, e=5ամբ․2/4
5)Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք -3ամբ․1/4, +2ամբ․3/4, 0, -6ամբ․2/5, -4ամբ․1/2 թվերին համապատասխանող կետերը։
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Հետևյալ թվերից ո՞րն է կոորդինատային ուղղի վրա ամենաձախ գտնվող կետի կոորդինատը:
- 0
- −13
- 21
- 33
- −1/45
- −78ամբ․3/7
- −45
- −78ամբ․2/7
2)Ո՞ր կետն է գտնվում զրոյից ավելի հեռու.
A(−5ամբ․2/5), թե՞ B(4)
- B
- A
- ոչ մեկը
3)Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A(-1/2), B(+2ամբ․1/4), C(-5ամբ․1/20), D(+1ամբ․1/3) կետերը։