Daily Archives: February 18, 2024
Հայկազունիների նոր թագավորությունը Ք.ա. 7-6 դարերում
Պարույր նահապետը` հայոց թագավոր: Ինչպես արդեն ասվել է, Ք.ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշպարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը: Ք.ա. 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշպանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր:
Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:
Ք.ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույրի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը: Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ` ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:
Երվանդ առաջին Սակավակյաց: Ք.ա. 580-570-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը: Վերջինիս անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական:
Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:
Տիգրան 1 Երվանդյան: Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին` Տիգրան 1 Երվանդյանը (Ք.ա. 570-525 թթ.): Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով:
Ք.ա. 550 թ. Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր (հայտնի դարձել Աքեմենյան տերություն անունով): Վերջինիս սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան:
Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան 1-ը: Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա: Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո` մինչև Ք.ա. 522 թ.:
Տիգրան Երվանդյանին հաջորդեց նրա ավագ որդի Վահագնը: Նրան անվանակոչել էին ի պատիվ ռազմի և քաջության աստված Վահագնի:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հաղորդում Մովսես Խորենացին Սկայորդու մասին:
Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:
2. Ո՞վ է Պարույր Հայկազունին:
Պարույր Հայկազունին Սկայորդու որդին է։
3. Ներկայացրեք նրա գործունեությունը:
Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ` ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:
4. Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը: Ինչու՞:
Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը: Վերջինիս անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական:
5. Նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը:
Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:
6. Ե՞րբ է գահակալել Տիգրան 1 Երվանդյանը: Ինչու՞ նա օգնեց Կյուրոս Մեծին:
Նա գահակալել է Ք.ա. 570-525 թթ., Ք.ա. 550 թ. Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ:
7. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց պատմահայրը Տիգրան Երվանդյանին: Ներկայացրեք նրա թագավորության սահմանները:
Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին։