Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

Մեր պատմության մեջ ավելի փառաբանված է Արգիշտի Առաջինը, քան նրա հաջորդ Սարդուրի երկրորդը, թեպետ վերջինս ավելի շատ տարածքներ է նվաճել։ Պատճառն այն է, որ Արգիշթին մինչև վերջ մնաց անպարտելի, իսկ Սարդուրի 2-րդն իր գահակալության վերջին շրջանում անհաջողություններ ունեցավ։

Ասորեստանը լիակատար շրջափակելու և ոչնչացնելու Վանի տերության ծրագրերը, որ մշակել էին Արգիշթի 1-ը և Սարդուրի 2-րդը, չիրականացան։ Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդին հաջողվեց Ք․ա․ 743 թ․ կասեցնել Սիրիայի տարածքում Սարդուրի 2-րդի առաջխաղացումը դեպի հարավ։ Դրանով Ասորեստանը փրկվեց լիակատար շրջափակման մեջ ընկնելուց։ Իսկ 8 տարի անց՝ Ք․ա․ 735թ․ Ասորեստանի արքան արշավանք ձեռնարկեց դեպի Տուշպա-Վան։ Թեպետ նա մայրաքաղաքը գրավել չկարողացավ, սակայն այդ արշավանքով Ասորեստանը վերականգնեց նախկին դիրքերը՝ Վանի տերության հետ դառնալով Առաջավոր Ասիայի երկու հզորագույն տերություններից մեկը։

Ասորեստանի դիրքերն ամրապնդեց նաև Սարգոն 2-րդը։ Նա հաջողությամբ օգտագործեց կիմերների ռազմաշունչ ցեղերի ասպատակությունները, որոնք Վանի տերություն էին ներխուժել հյուսիսից։ Հայտվելով երկու ճակատով հարձակվող թշնամիների միջև՝ Ք․ա․ 714թ․ Վանի տերության արքա Ռուսա առաջինն անհաջողություններ ունեցավ։ Սարգոն 2-րդն այդ տարի հարձակվեց Արդինի- Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

Վանի թագավորությունը Ռուսա 2-ի օրոք։ Վանի թագավորությունը շարունակեց մնալ Առաջավոր Ասիայի հզոր տերություններից մեկը նաև Ռուսա 1-ի հաջորդների՝ Արգիշթի 2-ի և Ռուսա 2-ի օրոք՝ մինչև Ք․ա․ 7-րդ դարի կեսերը։ Հատկապես նշանավոր էին Ռուսա 2-ի գահակալության տարիները՝ Ք․ա․ 685-645։ Նա հաջողություններ արձանագրեց հատկապես դեպի արևմուտք կատարած արշավանքների ժամանակ։

Ռուսա 2-ը բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատեց կիմերների հետ և նպաստեց նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսա 2-ը կարողացավ կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։ Փաստորեն դիվանագետ արքան ոչ միայն կարողացավ կանխարգելել կիմերների հնարավոր հարձակումներն իր երկրի վրա, այլև նրանց դարձրեց իրեն դաշնակից, ապա ուղղեց իր թշնամի Ասորեստանի դեմ։

Ռուսա 2-ը կատարել է նաև բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ասորեստանի ո՞ր արքաներին հաջողվեց վերականգնել իրենց տերության դիրքերն Առաջավոր Ասիայում։
Արգիշտի երկրորդ, Ռուսա երկրորդ
2․ Սարգոն 2-ը երբ է կողոպտել Արդինի-Մուսասիր տաճարը։
Ք․ա․ 714թ․։
3․ Հատկապես ո՞ր կողմ էր ուղղված Ռուսա 2-ի նվաճողական քաղաքականությունը։
Դեպի արևմուտք։
4․ Ո՞վքեր էին կիմերները։ Ի՞նչ քաղաքականություն իրականացրեց Ռուսա 2-ը կիմերների նկատմամբ։
Կիմերները քոչվոր ցեղեր էին, որոնց Ռուսա 2-րդը ուղարկեց Ասորեստանի դեմ կռվելու։
5․ Ի՞նչ գիտեք Թեյշեբաինի քաղաքի մասին։
Ռուսա 2-ը կատարել է բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

Ռացիոնալ թվերի գումարումը և հանումը

Ձևակերպենք միևնույն նշաններով ռացիոնալ թվերի գումարման կանոնը:

 Միևնույն նշաններով ռացիոնալ թվերը գումարելու համար պետք է՝

  • գումարել թվերի մոդուլները
  • արդյունքի դիմաց դնել գումարելիների ընդհանուր նշանը

Օրինակ`

Այսպիսով՝

Տարբեր նշաններով ռացիոնալ թվերը գումարելու համար պետք է՝

  • մեծ մոդուլից հանել փոքր մոդուլը
  • արդյունքի դիմաց դնել մեծ մոդուլով գումարելու նշանը

Օրինակ`

Այսպիսով՝

Ընդհանուր դեպքում ռացիոնալ թվերի գումարման համար ճիշտ է հետևյալ բանաձևը (սովորական կոտորակների գումարման բանաձևը)`

Ձևակերպենք ռացիոնալ թվերի հանման կանոնը:

Մեկ ռացիոնալ թվից մեկ ուրիշը հանելու համար պետք է նվազելիին գումարել հանելիի հակադիր թիվը:

Օրինակ 1․

Այսպիսով՝

Օրինակ 2․

Այսպիսով՝

Ռացիոնալ թվերի հանման համար ճիշտ է հետևյալ բանաձևը (սովորական կոտորակների հանման բանաձևը).

Առաջադրանքներ․

1)Կատարե՛ք գործողությունը․

ա)8/9 + 5/9=13/9

բ)17/25- 8/25=15/25

գ)31/32 + 63/64= 125/64

դ)23/68 — 5/17=3/68

2)Հաշվե՛ք․

ա)-1/2 + (-1/2)=-1/2

բ)-1/3 + (-1/3)=-1/3

գ)-1/10 + (-1/10)=-1/10

դ)-2/3 + (-1/3)=-1

3)Կատարե՛ք գումարում․

(-17ամբ․4/5) + (-1ամբ․3/100)=-18ամբ․83/100

(+9ամբ․1/5) + (-16ամբ․1/2)=-7ամբ․7/10

(-1ամբ․3/10) + (+1ամբ․1/10)=-1/5

(+3ամբ․3/7) + (-5ամբ․4/7)=-8ամբ․7/7

4)Հաշվե՛ք․

ա)-1/5+3/10-7/20=-14/20

բ)-3/20-7/30+2/40=-52/120

գ)-11/60-23/30-17/20=-108/60

դ)-7/40-(-11/70)-(-13/30)=-85/140

5)Գտե՛ք այն x թիվը, որի համար ճիշտ է հավասարությունը․

-6/8+1/8=-5/8

1/7+-4/7=-3/7

-2/6-1/4=-1/2

x-1/6=1/3

2/3-x=-1/7

1/6-x=-4/9

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Կատարե՛ք գործողությունը․

ա)(-4/7) + (+2/9)=

բ)(+1/4) + (-2/3)=

գ)50/49 + 15/56=

դ)71/78 — 17/91=

ե)-2/7 + (-5/7)=

զ)-7/12 + (-1/12)=

2)Կատարե՛ք գումարում․

(-4ամբ․3/10) + (-6ամբ․4/5)=

(-9ամբ․1/5) + (-5ամբ․3/5)=

(+13ամբ․2/5) + (+9/10)=

3)Հաշվե՛ք․

ա-7/15+2/5-1/5=

բ)-1/6-5/12-7/24=

գ)-3/13-5/13+3/26

դ)9/28-4/7-1/4=