Ուղղանկյունանիստի մակերևույթը և նրա մակերեսը

1.png

Ուղղանկյունանիստի մակերևույթը կազմում են վեց ուղղանկյունաձև նիստերը։ Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նրանց մակերեսները։ Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը հավասար է նիստերի մակերեսների գումարին, ուստի և հաշվվում է հետևյալ բանաձևով.

                     S = 2ab + 2ac + 2bc, S = 2 ⋅ (ab + ac + bc):

որտեղ a-ն, b-ն, c-ն ուղղանկյունանիստի չափումներն են։

Առաջադրանքներ․

1)Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա մակերույթի մակերեսը։
Լուծում՝՝5×6=30, 30×2=60, 4×5=20, 20×2=40, 4×6=26, 26×2=52, 60+40+52=152
Պատ.`152

2)Գրե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսի բանաձևը։
S = 2ab + 2ac + 2bc, S = 2 ⋅ (ab + ac + bc):

3)Կարո՞ղ են արդյոք ուղղանկյունանիստի նիստերի մակերեսների արժեքները լինել այսպիսին. 3 սմ2, 4 սմ2, 5 սմ2, 6 սմ2, 3 սմ2, 2 սմ2:
Պատ․՝ոչ

4)Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում են որպես ուղղանկյունանիստ: Հաշվե՛ք, թե ինչքան ներկ կպահանջվի սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4 մ է, երկարությունը` 6 մ, բարձրությունը` 3 մ, իսկ ամեն 1 մ2-ն ներկելու համար պահանջվում է 110կգ ներկ:
Լուծում՝3×4=12, 12×2=24, 4×6=26, 26×2=52, 6×3=18, 18×2=36, 24+52+36=112, 112×110=12320
Պատ․՝12320

 Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Ունենք 2 սմ կող ունեցող մի խորանարդ։ Քանի՞ քառակուսի սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը մեծացնենք 1 սմ-ով։
Պատ․՝2 սմ-ով

2)Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։ Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։
Լուծում՝2+2=4, 4-1=3, 2x3x2=12, 2x4x2=16, 4x3x2=24, 12+16+24=52
Պատ․՝52

3)Ունենք երկու ուղղանկյունանիստ, որոնցից մեկի չափումներն են՝ 3 սմ, 1 սմ, 6 սմ, մյուսինը՝ 2 սմ, 5 սմ, 4 սմ։ Ո՞ր ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն է ավելի մեծ։
Լուծում՝
1-ին ուղղանկյունանիստ՝3x6x2=36, 3x1x2=6, 1x6x2=12, 36+6+12=56
2-րդ ուղղանկյունանիստ՝2x4x2=16, 2x5x2=20, 5x4x2=40, 16+20+40=76
Պատ․՝2-րդ ուղղանկյունանիստը ավելի մեծ է քան 1-ին ուղղանկյունանիստը։