Գործնական քերականություն

159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

Ա                                 Բ

Դեղին            –           դեղնել
փոքր              –           փոքրանալ
բարի              –           բարիանալ
սիրուն           –           սիրունանալ

Ա խմբում ածականներ են, իսկ Բ խմբում բայեր։

160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիսԻ՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Ընդգծված բառերը պատասխանում են Ինչպի՞սի հարցին, ցույց են տալիս հատկություն, Դրանք ածական են։

  1. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:

Մեծ արև, Լավ օր, Վարար առվակ, Լայն հեռուստացույց, Հաստ գիրք, Բոյով մարդ։

  1. Պարզի´րթե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյականո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառիցՀին հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:

Գոյականներ-բարդի, մազեր, քաղաք, կառք, շերտ, հարթակ, գիտնական

Ածականներ-բարակ, գանգուր, առասպելական, բառաձի, ստորին, վերին, հեռատես

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, հբարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Գոյական-կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ․ ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, պատմություն, թռչում, թռիչք, գարուն, արև

Ածական-հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացրած, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար

  1. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´րԻնչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա                                 Բ

Մեծ                –           մեծանալ
բարձր –          բարձրանալ
չոր                  –          չորանալ
չար                 –           չարանալ

Ա խմբում ածականներ են, իսկ Բ խմբում բայեր։

  1. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:
Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է  ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:
Այդ քաղաքում մի   բարի  հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի հրավիրևց:
Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:
Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել  իրեն:
Արքան գոոոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

Առաջին նախադսությունում ածական է, իսկ երկրորդում բայ։

  1. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Ածական-ջինջ, բուրավետ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա

Գոյական-ծաղիկ, մեծ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ,

Բայ-վազել, թռթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել

Առաջին խմբում հատկություն ցույց տվող բառեր են, երկրորդ խմբի բառերը պատասխանում եմ ով, ովքեր, ինչ, ինչեր հարցերին, իսկ երրորդ խումբը ինչ անել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *